Քննարկվելու է էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման հարցը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում հունիսի 15-ին կայանալու է նիստ, որի ընթացքում սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ քննարկվելու է էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայման հարցը:
«Հաշվի առնելով 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման անհրաժեշտությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների, էլեկրաէներգետիկական շուկային ծառայություններ մատուցողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սակագների վերաբերյալ իր հաշվարկները: Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 15-ին ժամը 16:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդակցությունների դահլիճում նշված հարցը նախատեսվում է քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ»,- նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Կից ներկայացված է նաև սակագների հաշվարկներն ու Էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը:
ՀԾԿՀ-ն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 48,78 դրամից դարձնել 46,20 դրամ, գիշերային սակագինը՝ 38,78 դրամից՝ 36,20 դրամ:
Հիշեցնենք, որ 2015. թ. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 6,93 դրամով:
Հարակից հրապարակումներ`
- Հանձնաժողովը գազի սակագնի նվազեցման վերաբերյալ որոշումն ընդունեց
- Ակնհայտ է, որ գազի սակագնի իջեցումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Արծվիկ Մինասյան
- ՀԾԿՀ-ն սեփական նախաձեռնությամբ կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագները
- Էլեկտրաէներգիայի թանկացումից հաջորդ տարի կխուսափենք. Ռոբերտ Նազարյան
- Հայաստանում օգոստոսի 1-ից կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը (լուսանկարներ, տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան