Տնտեսություն 15:15 14/06/2016 Հայաստան

Հակոբ Հակոբյան. Հարկային այս օրենսգիրքը չի նպաստում աղքատության հետ կապված խնդրի լուծմանը

Հայաստանում աղքատությունը կշատանա՞, թե՞ կփոքրանա,-Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի  նախագծի քննարկումների ժամանակ նման հարցադրումով սկսեց իր ելույթը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

«Տնտեսության երեք տոկոս աճը մեկ տոկոս աղքատության կրճատում է նշանակում: Աշխատող այն 400 հազար մարդը, որի մասին խոսում ենք՝ եկամուտները մինչև 215-220 հազար դրամ, չի փոխվելու, մնալու է նույնը եկամտահարկի փոփոխության դեպքում: Սա ի՞նչ է տալիս մեզ, որ ամբողջ աշխարավարձի շեմը կգնա դեպի ներքև՝ մինչև 220 հազար, չի կարող հակառակը լինել, որովհետև երբ որ մենք 36 տոկոս էինք գանձում աշխատավարձից, սկզբում ունեինք  2000-3000 հարկատու, հետո դարձավ 200: Մեր երկիրը սպասարկման երկիր է, ոչ թե արտադրության, արտադրության մեջ չի կարելի աշխատավարձը թաքցնել, բայց սպառման ոլորտում աշխարհի բոլոր երկրներում կա: Այն ֆիսկալ հաշվարկը, որ մենք պետք է հավաքենք՝ 70-80 միլիարդ, երբեք չենք հավաքելու: Առաջին տարին 45-50 միլիարդ կհավաքենք, երկրորդ տարին աճ չի կարող լինել, երրորդ տարին կգնա նվազում: Կստացվի, որ աղքատության շեմին մոտ 400 հազար աշխատող մարդ կլինեն վտանգավոր գոտում: Հետևաբար այս օրենսգիրքը չի նպաստում աղքատության հետ կապված խնդրի լուծմանն անկախ այն բանից, թե տնտեսությունը աճ կունենա, թե չի ունենա»,- ասաց նա:

Ըստ Հ. Հակոբյանի, վերջերս նկատվում է, որ սպառումը պակասում է, ինչը բերում է տնտեսության չզարգացմանը, ապա՝  ինչպե՞ս են հարկային բեռն ավելացնում սպառման պակասեցման պարագայում.  «Սա իմ համար անհասկանալի է»:

Հ. Հակոբյանը հարցով դիմեց նաև հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին. «Երբ որ, պարոն Միրումյան, հիմնավորում եք և ճիշտ եք հիմնավորում, որ 115 հազար ավելացված արժեքի հարկի արտոնությունների դեպքում շուկայում անհավասարություն է ստեղծվում, ապա իմ հարցը հետևյալն է, արդյո՞ք այդ անհավասարությունը, որ գտել եք այստեղ, ուրիշ տեղեր չկան, որ չեք անդրադառնում: Ամենամեծ անհավասարությունը քառասուն տոկոս գնային տարբերությամբ սկսվում է սահմանի վրա, երբ նույն ապրանքը մեկի համար կարող է հսկիչ գին դառնալ՝ գին պլյուս քսան տոկոս, մյուսի համար՝ գին մինուս քսան տոկոս: Երբ խոսում եք անհավասարության մասին և ուզում եք օրենսգրքով հարկային հավասար դաշտ մտցնեք, ապա անդրադարձեք բոլոր տեղերը:

Մենք ուզում ենք՝ Հայաստանի  պետական բյուջեն ավելի եկամուտներ մտնի: Փող ումից են վերցնում՝  աշխատող մարդուց: Ուզում եք՝ քամեք, ուզում եք՝ մի քամեք, բայց փողը պետք է վերցնել աշխատող մարդուց։ Եթե ուզում եք աշխատող մարդիկ շատ լինեն, օրենսգրքի խնդիրն է, պետք է լինի հավասարություն՝ չաշխատող մարդը հարկ չի տալիս:

Այս օրենսգրքի հիմնական նպատակը պետք է լինի շատացնել աշխատողներն:

Մենք  դա անո՞ւմ ենք այս օրենսգրքով: Ոչ:

Այն տրամաբանությունը, որ դրել եք՝ եկամտահարկը 28 տոկոս, շահութահարկը 20 տոկոս, դիվիդենտից գանձումը 5 տոկոս՝ չի աշխատելու: Գործատուին ձեռք է տալիս  28 տոկոսի փոխարեն վճարել 20  պլյուս 5 տոկոս: Սա է տրամաբանությունը, որ դրված է օրենսգրքում: Չի աշխատելու: Իմ հաշվարկներով, դիվիդենտի գանձումից առաջացող հարկային մուտքը կարող է լինել մաքսիմում 1,5 միլիարդ: Սկզբի համար, հետո ավելի քիչ կլինի: Լավ,  արժի՞ այդ 1,5 միլիարդի համար Հայաստանի դարձնել դիվիդենտը հարգող պետութուն: Իրապես չարժի»:

Պատգամավորը նաև հարց բարձրացեց, թե ինչո՞ւ հարկատուին չեն հարգում, ցանկացած քայլի՝  50 տոկոս ավելի վճարեք, այսքան տույժ ու տուգանք վճարեք. «Ո՞րն է պատճառը: Չի լինի՝ դուք գնաք աշխատեք, մենք գանք հարկային էլ հիմա»։

ՀՀԿ-ական պատգամավորը նաև ասաց, որ ամեն ինչ հսկողության տակ է, պետք է թեթևացնել հարկային ստուգումները և մարդկանց պարզ ասել՝ «սա քոնն է, սա մերն է»:

Հակոբ Հակոբյանի խոսքով, օրենսգրքում ահագին դրական բաներ կան, բացասականները եթե հանեն, դրականների արդյունքով  կարող են ունենալ լավ օրենսգիրք:

Մանրամասները՝ տեսանյութում: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}