ՀՀ-ից արտագաղթած մեր քաղաքացիները Ռուսաստանում ստեղծել են 1 միլիոն աշխատատեղ. Մհեր Շահգելդյան
«Տնտեսության խթանման տեսանկյունից հնարավորություններ, ըստ էության, չեմ տեսնում: Կարծում եմ՝ բազմաթիվ ուղղություններով հարվածելու է մանր և միջին բիզնեսին»,-Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի քննարկումների ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելադյանը:
Ըստ նրա, կարևորագույն խնդիրը, որ բարձրացվելու է, ուղղված է լինելու հարկային վարչարարության տեսանկյունից այնպիսի մեխանիզմներ գտնելուն, որ խոշոր սեփականատերերն ուղղակի չկարողանան խաբել պետությանը. «Այսինքն՝ փոխվում է ամբողջ համակարգը: Բայց ի՞նչն է խնդիրը, որ փոխենք և ծանրությունը, ըստ էության, տեղափոխվի մանր և միջին բիզնեսի վրա՞, թե՞ գտնենք մեխանիզմներ, որպեսզի մարդիկ չխաբեն պետությանը: Կարծում եմ՝ կարևորագույն և առաջնային խնդիրը, որ պետք է մշակվեր, սա է»:
Մ. Շահգելադյանի խոսքով, այսօր Հայաստանի տնտեսության կարևորագույն խնդիրը ներդրումների պակասն է: Նա շեշտեց, որ վարկերը գնալով ավելանում են, ներդրումները գնալով հավասարվում են զրոյի: Պատգամավորն ասաց, որ այսօր Հայաստանից արտագաղթում են ընտանիքներով, բազմաթիվ մարդիկ իրենց փողերը հանում են Հայաստանից, մանր և միջին բիզնեսը:
«Պաշտոնական տվյալներով, Հայաստանից արտագաղթած մեր քաղաքացիները Ռուսաստանում ստեղծել են 1 միլիոն աշխատատեղ»,- ասաց Մ. Շահգելդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային կազմակերպություններն են պարտադրել այսպիսի Հարկային օրենսգիրք ընդունել. Փաշինյան
- Պետք է Հայաստանի տնտեսության վրա դնենք գրանիտե տապանաքար ու վրան գրենք՝ վախճանվեց անփառունակ. Զոհրաբյան
- Ո՞նց ենք հետո մարդկանց աչքերին նայելու. Բագրատյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
- Միջին խավի ոչնչացման, իրենց նեղելու խնդի՞ր է դրված, ի՞նչ է. Լևոն Զուրաբյան
- Հարկային նոր օրենսգիրքը գնաճի նոր խթան է. Փաշինյան
- Գործարարները բացասական են վերաբերվում շրջանառության հարկի շեմի նվազեցմանը. Միրումյան
- ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը գործարար ՀՀԿ-ական պատգամավորի սրտով չէ