Օռլանդոյի հրաձիգը հոմոսեքսուալների ակումբի մշտական այցելու է եղել
29-ամյա Օմար Մաթինը, որը Օռլանդոյում հոմոսեքսուալների Pulse ակումբում արձակած կրակահերթի ժամանակ սպանել էր մարդկանց, եղել է այդ ակումբի մշտական հաճախորդը. Նրան այնտեղ ընդունել են վերջին երեք տարիների ընթացքում:
Orlando Sentinel-ին տված հարցազրույցում ակումբի այցելուներից Թայ Սմիթը պատմել է, որ եղել է, որ նա նստել է անկյուն ու միայնության մեջ ոգելից խմիչք խմել:
«Հաճախ շատ է խմել, հարբել է ու բարձր գոռացել, իրեն ագրեսիվ պահել: Մենք նրա հետ համարյա չենք շփվել, թեպետ հիշում եմ՝ ինչպես էր իր հոր մասին ինչ-որ բաների ասում: Պատմել է երեխաների ու կնոջ մասին», -հավելել է Սմիթը:
Մաթինին ճանաչող մարդիկ ասել են, որ նա ակտիվորեն օգտագործել է հոմոսեքսուալ ընկեր փնտրող բջջային հավելվածներից: Այդուհանդերձ, երկու մարդ արդեն պատմել են, որ այդ հավելվածով նամակագրական կապ են ունեցել նրա հետ:
Բացի այդ, նրա համադասարանցին պատմել է, որ Մաթինը մի անգամ իրեն հրավիրել է ժամադրության:
Նշենք, որ հունիսի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում. Քաղաքի հոմոսեքսուալների ակումբում կրակոցների հետևանքով 50 մարդ մահացել էր, 53-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել։
Կասկածյալը Օմար Մաթինն էր, որը Դաշնային անվտանգության բյուրոյի տվյալներով, զանգել է արտակարգ օգնության հեռախոսահամարին և հայտարարել, որ ինքը «Իսլամական պետություն» կազմակերպության անդամ է։ Ավելի ուշ «Իսլամական պետություն» կազմակերպությունը իր վրա է վերցրել կատարվածի պատասխանատվությունը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարությամբ և կատարվածը որակեց ահաբեկչություն։ ԱՄՆ-ում այս ահաբեկչությունը իր մասշտաբով համարում են երկրորդը՝ 2011-ի սեպտեմբերի 11-ից հետո։
Մաթինն իր հետ ունեցել է հրացան և ատրճանակ։ Սկզբում գիշերը ժամը երկուսին նա ակումբում է կրակոցներ արձակել, այնուհետև վազել դուրս ու կրակահերթն ուղղել դեպքի վայր շտապած ոստիկանության ծառայության ինն անդամների ուղղությամբ։ Դրանից հետո նա նորից ներս է մտել ու վերցրել 30 պատանդ։ Ոստիկանության լրացուցիչ ուժերի ժամանումից ու հարձակումից հետո Մաթինը մահացել է։
Վերջինը Աֆղանստանից ներգաղթածների զավակ է եղել։ Հայրը հայտարարել է, թե իր որդին հոգեբանական խնդիրներ չի ունեցել, ահաբեկիչ չէ, և նա ընդամենը չի սիրել հոմոսեքսուալներին։
Հարակից հրապարակումներ`
- Քերրին կոչ է արել չմեղադրել կրոնը Օռլանդոյում տեղի ունեցած հրաձգության մեջ
- Օռլանդոյի հրաձիգն առնչություն է ունեցել ծայրահեղական իմամի հետ
- Օբաման Օռլանդոյում տեղի ունեցածը ահաբեկչության և ատելության ակտ է անվանել
- Օռլանդոյի հրաձիգը աշխատել է խոշորագույն G4S ընկերությունում
- Թուրքական լրատվամիջոցը ԱՄՆ-ում ահաբեկչության հետևանքով մահացածներին անվանել է «այլասերվածներ»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում