Ֆրանսիայի իշխանությունները ռուս երկրպագուներին արտաքսում են երկրից
Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին: Destsche Welle պարբերականը, հղում կատարելով AFP-ին, գրում է, որ հունիսի 14-ին ֆրանսիական ոստիկանությունը 29 ռուս երկրպագուների է ձերբակալել Կաննից դեպի Լիլ տանող ճանապարհին:
Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ ֆուտբոլի ռուս ֆանատները Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընթացքում կարող են սպառնալիք ներկայացնել հասարակական անվտանգության համար: Դրա կապակցությամբ ձերբակալված խմբի մի մասին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են Ֆրանիսյի սահման` արտաքսելու նպատակով:
Արտաքսման համար հիմք են հանդիսացել հունիսի 11-ին Անգլիա-Ռուսաստան խաղից հետո երկու թիմերի երկրպագուների կողմից սանձազերծված անկարգությունները:Փողոցային կռիվների հետևանքով այդ օրա 35 մարդ տարբեր աստիճանի վերավորումներ է ստացել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում