Ֆրանսիայում ձերբակալվել է ավելի քան 100 պոտենցիալ ահաբեկիչ
Ֆրանսիայի տարածքում վերջին մի քանի շաբաթների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, որոնք կարող են պոտենցիալ սպառնալիք լինել երկրի անվտանգության համար: Այս մասին Deutsche Welle պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը:
«Ինչպես ցույց տվեցին ԱՄՆ-ում 48 ժամ առաջ տեղի ունեցած դեպքերը` Ֆրանսիայում, Եվրոպայում, ամբողջ արևմտյան աշխարհում սպառնալիքի մակարդակը բարձր է», - ասել է նախարարը` հունիսի 14-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավիրած արտակարգ խորհրդակցությունից հետո:
Կազնյովը նաև զազրելի է անվանել Փարիզի հարավում իսլամիստի կողմից երկու անձանց` սպանությունը, որոնցից մեկը ոստիկան է եղել, իսկ մյուսը` նրա կինը: Ֆրանսուա Օլանդը ևս դատապարտել է երկու անձանց սպանությունը և դա համարել է ահաբեկչություն:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը 25-ամյա իսլամիստ Լարոսի Աբալան «Ալահ Ակբար» բղավելով դանակով մահացու հարվածներ է հասցրել 42-ամյա ոստիկանին, որն այդ ժամանակ ծառայության մեջ չի եղել: Այնուհետև իսլամիստը պատանդ է վերցրել նրա կնոջը և երեքամյա երեխային ու պատրսպարվել է նրանց տանը: Բանակցույթունները ոստիկանության հետ բարեհաջող չեն ավարտվել, և իսլամիստին վնասազերծելուց հետո ոստիկանի կնոջը սպանված են հայտնաբերել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում