Դիմորդները՝ հանձնած միասնական քննությունների մասին
Դիմորդներն այսօր միասնական քննություն են հանձնում «Օտար լեզու» առարկայից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն):
Երևանի թիվ 170 դպրոցի քննական կենտրոնում անգլերեն լեզվից քննություն է հանձնելու 230 դիմորդ: Քննական կենտրոնի ղեկավար, ԳԹԿ փոխտնօրեն Արմեն Փաշայանը քննության մեկնարկից առաջ Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ 230-ից դիմորդից քննության են ներկայացել 221-ը:
«Դիմորդներն ավելի պատրաստված ու բանիմաց են նախորդ տարիների համեմատ, երևի դրան նպաստել է նաև ավագ դպրոցը»,-նշեց նա:
Դիմորդներից Ինեսա Կարապետյանը նշեց, որ մինչ այս քննություն է հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, արդյունքներից գոհ չէ. «Այդքան էլ գոհ չեմ, շտեմարաններում էլ թերություններ կային՝ գրականության հարցերի հետ կապված»:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվել ցանկացող Վլադիմիր Բարսեղյանն էլ նշեց, որ դժգոհությունների չունի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանձնած քննությունից. «Այսօր անգլերեն եմ հանձնում, դեռ պետք է քննություն հանձնել «Հայոց պատմություն առարկայից: Ամենաշատն անհանգստանում էի «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից, որից 13 միավոր եմ ստացել»:
Հռիփսիմե Թորոսյանն էլ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից 19 միավոր է ստացել, նշում է, որ բողոքներ չունի, սպասելիքներն արդարացել են, ցանկանում է ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուտետ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆիզիկայի միասնական քննությունից «կտրվել է» դիմորդների 20,85 տոկոսը
- 5202 դիմորդ վաղը միասնական քննություն կհանձնի «Օտար լեզվից»
- «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնած դիմորդների 7,7 տոկոսն անբավարար է ստացել
- Առաջին երեք միասնական քննության բողոքարկումներն ուղարկվել են ԳԹԿ
- «Երեք տարին մեկ կրկնվում է անհանգստությունս». դիմորդի ծնող
- Հանրապետության 1862 դիմորդ վաղը «Ֆիզիկա» առարկայից քննություն կհանձնի
- 3 առարկայի միասնական քննության արդյունքները հայտնի են
- ԳԹկ-ում տեղադրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի թեստերի արդյունքները
- «Ինձ լավ գիտելիքներ են տվել, այլ հարց է, թե ինչքան եմ վերցրել». դիմորդ Շահեն Հարությունյան
- Վաղը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետությունում քննություն կհանձնի 6267 դիմորդ
- ԼՂՀ ԳԹԿ տնօրեն. Արցախում դիմորդների թիվն ավելացել է
- Բողոքարկումներ առայժմ չկան. ԳԹԿ տնօրեն
- Դիմորդների թիվը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները