Նվիրում հայ զինվորին. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա բարեգործական համերգ
Հունիսի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը, որը կրում է «Նվիրում հայ զինվորին» խորագիրը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, երեկոյի ընթացքում, հայ և գերմանացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը /մեցցո սոպրանո/, Արմինե Խաչատրյանը /սոպրանո/, Արմինե Վարդանյանը /սոպրանո/, Լուիզա Երեմյանը /սոպրանո/, Նարինե Ադոնցը /սոպրանո/, Տաթև Թադևոսյանը /սոպրանո/, Անուշ Մարտիրոսյանը /մեցցո սոպրանո/, Կիմ Սարգսյանը /բարիտոն/, Էլեն Կիրակոսյանը /դաշնամուր/: Գեղարվեստական ղեկավար՝ Աննա Մայիլյան:
Համերգը բարեգործական է. երեկոյի ընթացքում հանգանակված ողջ հասույթը կտրամադրվի ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորներին: Մուտքն ազատ է: