Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա հունիսի 20-ին
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցերը կքննարկվեն հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուշակովն ասել է, ենթադրվում է, որ ՌԴ նախագահը նախ առանձին հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որից հետո երեք նախագահները կանցկացնեն համատեղ բանակցություններ:
Նա նշել է, որ Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել ապրիլի սկզբում կրակի դադարեցման պայմանավորվածության ձեռք բերման գործում:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ ղարաբաղյան հարցով գագաթաժողովի մասին լուրը ջնջվեց ՌԴ ԱԳՆ կայքից
- ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության թեմայով Սանկտ Պետերբուրգում գագաթաժողով է նախատեսվում
- Զախարովա. Կրակի դադարեցման խնդրանքով դիմելու համար պետք է հպարտանալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին