Կառավարությունում որոշել են խոշոր գնումներն այնպես դասավորել, որ դրանք հայտնաբերելը դժվար լինի. ՀԺ
Կառավարությունը կրճատել է «մեկ անձից» կատարվող գնումները (դրանք իրականացվում են մեկ աղբյուրից առանց մրցույթների): Այդ մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Այսինքն հատուկ ուշադրություն ենք դարձնում, որ մեկ անձից գնումները կտրուկ կրճատվեն: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ գնումը ծայրահեղ հրատապ է, եղանակային պայմանները կարող են փոխվել և այլն: Յուրաքանչյուր դեպքում աշխատում ենք գնումների ընթացակարգով անցկացնել»,- հավելել է Հարությունյանը:
Կառավարության կայքի գնումների բաժնում այլևս չեն հայտնվում նախարարությունների ու պետական այլ գերատեսխությունների կողմից կատարվող մեծ գումարների հասնող գնումները, որոնք երբեմն արվում են տվյալ ապրանքի կամ ծառայության շուկայական արծեքից ավելի բարձր գնով: Մամուլը հայտնաբերում էր այդ գնումներն ու հրապարակում, ինչը հանրային մեծ արձագանք էր ունենում:
Թերթի տեղեկություններով, կառավարությունում պարզապես որոշել են խոշոր գնումներն այնպես դասավորել, որ դրանք հայտնաբերելը դժվար լինի: Ու հատկապես մեկ անձից գնման բաժնում վերջին շրջանում հրապարակվում են բավականին փոքր արժեք ունեցող և ուշադրության չարժանացող գնումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա