Թալանել են ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի առանձնատունը. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ հունիսի 7-ին գողություն է կատարվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առանձնատնից: Թերթի տեղեկությունենրով, անհայտ անձինք, մուտք գործելով Զուրաբյանի առանձնատուն, իրենց հետ տարել են տանը եղած ոսկյա զարդերը:
Թերթին հաջողվել է ճշտել, որ այդ գողությունից հետո նույն անձինք մուտք են գործել նաև Զուրաբյանի առանձնատան հարևանությամբ գտնվող հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի առանձնատուն, որտեղից ևս նրանք խոշոր գողություն են կատարել:
Թերթին հայտնի է դարձել, որ նշված գողությունները կատարելու կասկածանքով երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են մի քանի անձինք: Ոստիկանությունից չեն հերքել տեղեկություոնը, սակայն այլ մանրամասներ չեն տրամադրել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա