Հայկ Խանումյանի նկատմամբ հարձակում գործելու մեջ կասկածվողները կալանավորվել են
Ազգային ժողովի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ:
Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ մասնավորապես, կասկածյալներ Միքայել Միքայելի Սահակյանին և Սերգեյ Գեորգիի Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության կատարման ժամանակ օգտագործված տրանսպորտային միջոցը, ինչպես նաև հանցանքի պահին մեղադրյալների հագին եղած հագուստը (համազգեստը), նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվել են վկաների, ինչպես նաև տուժողի լրացուցիչ հարցաքննություններ:
Նաև տեղեկացնում են, որ հունիսի 12-ի ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալներ Ս.Գ.Ավանեսյանի և Մ.Մ.Սահակյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Խանումյանի նկատմամբ բռնության գործով կան ձերբակալվածներ
- Հայկ Խանումյանը դուրս է գրվել հիվանդանոցից
- Խանումյանը ճանաչվել է տուժող, նրա նկատմամբ պաշտպանության միջոցներ կկիրառվեն
- Խանումյանի ծեծը խուլիգանական արարք է. ԱԺ նախագահ
- Հայկ Խանումյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ