«Գազետա.ռու»-ի ռեպորտաժը՝ Հերունու կառուցած աստղադիտակի մասին
«Գազետա.ռու»-ի թղթակիցը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի սարերում գտնվող անսովոր աստղադիտակի մասին: Թղթակիցը այցելել է Հայաստան, ծանոթացել 30 տարի առաջ Արագածոտնի մարզի Օրգով գուղի մոտակայքում ֆիզիկոս Պարիս Հերունու կառուցված աստղադիտակին և զրուցել գիտնականի զարմուհու՝ Արևիկ Սարգսյանի հետ:
Կայքի թղթակիցը ռեպորտաժում պատմել է հայազգի ֆիզիկոսի աշխատանքների մասին, ոլորտում նրա ունեցած ներդրումների, ինչպես նաև նրա հիմած ռադիոօպտիկական աստղադիտակի ներկայիս վիճակի մասին:
Ռեպորտաժն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ Պարիս Հերունին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը (1957 թ․), տեխնիկական գիտությունների թեկնածու (1965 թ․), դոցենտ (1968 թ․), տեխնիկական գիտությունների դոկտոր (1972 թ․), պրոֆեսոր (1983 թ․), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ․, թղթակից անդամ՝ 1982 թ․)։ Եղել է աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, ծավալել ընդարձակ գիտակազմակերպչական գործունեություն։
1971 թ. հիմնել և մինչ ի մահ ղեկավարել է Հայաստանի Ռադիոֆիզիկական չափումների գիտահետազոտական ինստիտուտը։