Սենոր Հասրաթյան. Յութուբում հայտնված յուրաքանչյուր տեսագրություն պարտավոր չեմ մեկնաբանել
«Յութուբ»-ում հրապարակված Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի տեսագրությունը ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը չի տեսել, հետևաբար հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ:
«Ճիշտն ասած, ես չգիտեմ ինչ տեսանյութ է, ավելի լավ է, մի հատ լրագրողական հետաքննություն անցկացվի, տեսեք՝ ո՞վ է տեղադրել, ո՞նց է տեղադրել»,-Panorama.am-ին ասաց Ս. Հասրաթյանը:
Նրա խոսքով, ագրեսիային վերաբերող իր մեկնաբանությունները մեկն են եղել. «Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից սանձազերծած ագրեսիային պաշտպանության բանակի ողջ անձնակազմը՝ շարքային զինվորից մինչև գեներալ փայլուն կերպով հետ են շպրտել, և յուրաքանչյուրը կատարել է իր մարտական խնդիրը»:
Հասրաթյանը նաև ասաց, որ Յութուբում հայտնված յուրաքանչյուր տեսագրություն, մեկնաբանություն կամ խոսք ինքը պարտավոր չէ մեկնաբանել:
«Մանավանդ, որ ռազմական գործն ընդհանրապես հրապարակային քննարկման ենթակա չէ»,-ասաց ՊԲ ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան