ՀՕՊ համաձայնագրով մենք մեր իրավունքները զիջում ենք ՌԴ-ին. Փոստանջյան
«Բյուջեի կատարողականին դեմ եմ քվեարկել և կարծում եմ, որ դրանով հայտնել եմ իմ դիրքորոշում, այն ինչ-որ կատարվել է «Ժառանգությանը» չի բավարարում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ինչ վերաբերում է հարցին, արդյո՞ք պետք է այն ռազմաարդյունաբերական ուղղվածության լինի, պատգամավորը նշեց. «Խորհրդային Հայաստանում գիտական ներուժով Հայաստանն առաջատարներից է եղել և հիմա էլ մեր երկրում կա այդ գիտական ուժը, որի առաջարկները, սակայն իշխանության կողմից ըստ արժանվույն չեն գնահատվել, այլապես, մենք կարող էինք զարգացած ռազմաարդյունաբերության ոլորտ ունենալ: Մենք ինքներս կարող էինք դրոնների արտադրություն ունենալ և ոչ միայն պաշտպանել մեզ, այլ դրանք վաճառել և գումար վաստակել»:
Խոսելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրից, Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանն անընդհատ ցանկանում հայտարարել, որ ինքն այս տարածքում տեր ու տիրական է և երբևիցե չի հեռնալու այստեղից:
«ՀՕՊ համաձայնագրով մենք մեր իրավունքները զիջում ենք ՌԴ-ին, մինչդեռ սա ռազմավարական նշանակություն ունեցող գործառույթ է և ոչ մի դեպքում չպետք է անենք նման բան: Այսպիսի փաստաթղթերով Հայաստանի և Ռուսաստանի միջև պատշաճ գործընկերություն պատկերացնելն ուղղակի անիրատեսական է»,- ասաց պատգամավորը:
«Ժառանգության» ներկայացուցիչը խոսեց նաև ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման մասին անդրադարձից:
«ՌԴ-ն նախ պետք է հասկանա, որ ՀՀ-ն անկախ պետություն է և իրենց գործառույթների մեջ չէ մեր հերոսներին գնահատականներ տալը՝ մանավանդ, եթե այդ գնահատականները կապ չունեն իրականության հետ: Նրանք պետք է գնահատական տան իրենց խարանին՝ Լենինին, որն այսօր գտնվում է Կրեմլի սրտում և դեռ հողին հանձնված չէ: Նրա պատճառով է, որ հայապատկան հողերը բաժանվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,-նշեց պատգամավորը:
Նա նաև հավելեց, որ Նժդեհի գործն անգնահատելի է և նրա հեռատեսության շնորհիվ կարողացել ենք պահել մեր հայրենիքի անչափ կարևոր մի հատվածը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին