Շատերի կողմից Հարկային այս օրենսգիրքն ընկալվում է որպես քերթողական քաղաքականության մի նոր դրսևորում. Լ. Զուրաբյան
Ազգային ժողովում Հարկային նոր օրենսգքրի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց փորձագետին վաղը հրավիրել են հենց այս օրենսգրքի քննարկմանը:
«Այսինքն՝ առաջին ընթերցմամբ ընդունում ենք այսօր, բայց քննարկումները սկսվում են վաղը: Բացատրում են՝ Համաշխարհային բանկի պահաջով պետք է ինչ-որ վերջնաժամկետի մեջ տեղավորվենք, լուրջ մի վերաբերվեք, քննարկումների համար ճանապարհը բացված է, ավելի լուրջ քննարկումներ կլինեն: Համաշխարհային բանկի պահանջով շտապողականության մեջ ընկնելը, մեր կարծքիով, ամոթալի իրողություն է»,- նշեց նա:
Ըստ Լ. Զուրաբյանի, պարզ է, որ այս պահին գանձնարանը դատարակ է, կառավարությունն, ըստ էության, բավականին հուսահատ քայլեր է կատարում, որ կարողանա գանձնարանը լցնել:
«Շատերի կողմից այս Հարկային օրենսգիրքն ընկալվում է որպես քերթողական քաղաքականության մի նոր դրսևորում: Տեսաք, թե ինչքան ծանր ռեակցիա եղավ, ընդ որում ապստամբությունը գալիս է ոչ միայն արմատական ընդդիմության, նաև Հանրապետական ճամբարից: Որովհետև հակառակ Սահմանադրության պահանջների, պառլամենտում առկա պատգամավորներից երևի կեսից ավելին ոչ միան պատգամավորներ են, նաև ձեռքի հետ բիզնեսներ ունեն, մեծ ձեռնարկատերեր են, ոմանք անգամ լրջագույն մենաշնորհների տեր:
Հիմնական պատաճառը, թե ինչու է այսօր Հայաստանը գիշատիչ, քերթիչ, կեղեքիչ պետություն, նրանում է, որ Հայաստանում այս ապօրինի մենաշնորհը, կոռուպցիան արմատավորվել են և աղճատել ամբողջ քաղաքական և տնտեսական համակագը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Լ. Զուրաբյանի խոսքով, իրականում խնդիրն այն է, որ եթե անգամ ընդունվի Հարկային լավագույն օրենսգիրքը, քաղաքականության իրականացումը լինելու է խտրական, եթե պահպանվի այս համակարգը:
«Օլիգարխին սպասարկելու են հարկային նույն տեսուչները, վախենալու են մոտենալ օլիգարխին, մենաշնորհային պաշտոնյանին, իսկ գանձարանի խնդիրները լուծվելու են սովորական բիզնեսմենի հաշվին, ինչն այսօր կատարվում է Հայաստանում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գլխավոր նպատակը պետք է լինի գիշատիչ պետությունից վերածվել զարգացողական պետության:
Դրա համար, ըստ նրա, խնդիրը հնարավոր չէ լուծել միայն Հարկային օրենսգրքի փոփոխությամբ, անհարժեշտ են լուրջ արմատական փոփոխություններ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում մնացել են այդ սուպերհայրենասերները և դուք ընկել եք նրանց հետևից. Մարուքյանը՝ կառավարությանը
- ՀՀ-ից արտագաղթած մեր քաղաքացիները Ռուսաստանում ստեղծել են 1 միլիոն աշխատատեղ. Մհեր Շահգելդյան
- Բեռներն էլ էշով տեղափոխենք չէ՞. Փաշինյանը արձագանքում է Նաղդալյանին
- Հարկային նոր քաղաքականությունը Հովիկ Աբրահամյանի որդեգրած նոր փիլիսովայությո՞ւնն է. Գուրգեն Արսենյան
- Միջազգային կազմակերպություններն են պարտադրել այսպիսի Հարկային օրենսգիրք ընդունել. Փաշինյան
- Պետք է Հայաստանի տնտեսության վրա դնենք գրանիտե տապանաքար ու վրան գրենք՝ վախճանվեց անփառունակ. Զոհրաբյան
- Ո՞նց ենք հետո մարդկանց աչքերին նայելու. Բագրատյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
- Միջին խավի ոչնչացման, իրենց նեղելու խնդի՞ր է դրված, ի՞նչ է. Լևոն Զուրաբյան
- Հեծանիվ քշե՛ք. Նաղդալյանի հորդորը պատգամավորներին
- Հարկային նոր օրենսգիրքը գնաճի նոր խթան է. Փաշինյան
- Գործարարները բացասական են վերաբերվում շրջանառության հարկի շեմի նվազեցմանը. Միրումյան
- ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը գործարար ՀՀԿ-ական պատգամավորի սրտով չէ