Հայաստանում մնացել են այդ սուպերհայրենասերները և դուք ընկել եք նրանց հետևից. Մարուքյանը՝ կառավարությանը
«Հայաստանում ստվեր չկա, ստվերն այն է, որ մարդիկ փնտրում են, չեն գտնում: Բայց մեր երկրում դուք անգիր գիտեք՝ որտեղ են էդ փողերը, ուղղակի չեք կարողանում հարկել», -այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը (Լուսավոր Հայաստան կուսակցություն)՝ դիմելով օրենսգրքի հիմնական զեկուցող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին:
Հարկային օրենսգրքի նախագծից Մարուքյանը եզրակացրել է՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որ Հայաստանում մարդիկ չկարողանան հանգիստ ապրել, խոշոր տնտեսվարողին թողել են ու ընկել միջին խավի հետևից:
Նրա պնդմամբ, աշխատավարձերի թերհայտարարագրումը, որը խնդիր էր համարվում նաև հարկային հայեցակարգով, ավելի է խորանալու:
«Հիմա որ հարկերը բարձրացնում եք, ավելի շատ չե՞ն աշխատավարձերը թերհայտարարագրվելու: ավելի շատ մարդ չի՞գնալու գրի 100 հազար դրամ աշխատավարձ ու ստանա 600 հազար դրամ՝ քեշ փողով: Սա դրան չի՞ տանելու, պարոն Միրումյան», -հայտարարեց Մարուքյանը:
Պատգամավորը նկատել է, որ յուրաքանչյուր ոլորտում ցանկացած օրենսդրական փոփոխություն, որը կատարվել է, ամեն ինչ արվել է, որ ապրելը Հայաստանում լինի «ծայրահեղ անհարմարավետ»:
«Պետք է եսիմինչ սուպերհայրենասեր լինես, որ շարունակես հավատաս ու այստեղ մի բան փոխես, և Հայաստանում մնացել են այդ սուպերհայրենասերները և հիմա դուք ընկել եք նրանց հետևից: Վարկ ունեմ բանկում, գումարը մուծել եմ, որ բանկը քաշի, զանգել են, ասում են՝ ԴԱՀԿ-ն 15 հազար դրամ արգելանք է դրել, վարկը չի կարում քաշի, բերեք նորից մի հատ մուծենք, մինչև ճշտենք, տեսնենք՝ ինչ է: Ու ամենակարևորը՝ ես ոչ մի նամակ չեմ ստացել, որ տուգանք կա: Հիմա ես՝ ԱԺ պատգամավորս եմ էդ օրին հասել, դուք պատկերացնո՞ւմ եք, սովորական մարդկանց ի՞նչ օրին եք հասցնում: Սա ձեր ստեղծած համակարգն է: Սա ոչ մի լավ բանի չի տանում: Չգիտեմ՝ նեռվեր չի մնացել», -ասաց Մարուքյանը:
Դիմելով Միրումյանին, պատգամավորը խոստացավ, որ իրենք տապալելու են ներկայացված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Հարկային նոր քաղաքականությունը Հովիկ Աբրահամյանի որդեգրած նոր փիլիսովայությո՞ւնն է. Գուրգեն Արսենյան
- Միջազգային կազմակերպություններն են պարտադրել այսպիսի Հարկային օրենսգիրք ընդունել. Փաշինյան
- Ո՞նց ենք հետո մարդկանց աչքերին նայելու. Բագրատյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
- Միջին խավի ոչնչացման, իրենց նեղելու խնդի՞ր է դրված, ի՞նչ է. Լևոն Զուրաբյան
- Հարկային նոր օրենսգիրքը գնաճի նոր խթան է. Փաշինյան
- Գործարարները բացասական են վերաբերվում շրջանառության հարկի շեմի նվազեցմանը. Միրումյան
- ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը գործարար ՀՀԿ-ական պատգամավորի սրտով չէ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան