Հասարակություն 12:00 14/06/2016 Հայաստան

«Հայաստանում կան հոգատար ընտանիքներ, որոնք կարող են հոգ տանել ոչ կենսաբանական երեխաների մասին»

Հայաստանում 10 տարի առաջ խնամքի տարբեր հաստատություններում ապրում էր 11 հազար երեխա, իսկ 2015 թվականին՝ 3500 երեխա: Այս մասին այսօր Մեդիա նախաձեռնություններրի կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍեՖ-ի) ներկայացուցիչ Տատյանա Ռադոչայը:

Նրա խոսքերով՝  վերջին տասը տարիների ընթացքում այս թիվը 75 տոկոսով նվազել է` շնորհիվ համակարգում ընթացող բարեփոխումների: 

«Մեր նպատակն է ավելի մեծ ջանքեր գործադրել և այնպես անել, որ երեխաները չառանձնացվեն իրենց ընտանիքներից, իսկ եթե դա այնուամենայնիվ տեղի  է ունենում  ու  այլ ճանապարհ չկա,  ապա  երեխաները պետք է  տեղավորվեն այլընտրանքային ընտանիքում»,- նշեց Տատյանա Ռադոչայը:
 
Նա կարևորելով ՀՀ կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝  հաստատվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման նպատակով ուղղորդման կարգը և չափորոշիչները, նշեց, որ այսպիսով հստակ սահմանվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների՝ այլընտրանքային խնամքի տրամադրման առաջնահերթությունները՝ նախապատվությունը տալով խնամատար ընտանիքին:

Ինչ վերաբերում է խնամքի կենտրոններին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ասաց, որ նպատակը խորհրդային հաստատությունների փակելը չէ, նպատակին հասնելու ճանապարհին դա հընթացս տեղի կունենա:

«Մեր՝ ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների նպատակն է առանց բացառության անհատականացված  և սատարող խնամք ցուցաբերել յուրաքանչյուր հայ երեխայի: Դա նշանակում է, որ երեխաները պետք է մեծանան ընտանեկան միջավայրում, բնակվեն հրենց համայնքում և հաճախեն իրենց համայնքի դպրոցը, որը պետք է լինի ներառական: Այդ նպատակին ենք ձգտում հասնել, բայց դա դյուրին չէ, քանի որ երեխաների և ընտանիքների առջև ծառացած են բազմաթիվ և բազմաբնույթ դժվարություններ»,- ընդգծեց Տատյանա Ռադոչայը:

Ներկայացնելով, թե ինչ պատճառով են երեխաները հայտնվում խնամքի տարբեր հաստատություններ, նա նշեց, որ թիվ մեկ պատճառը աղքատությունն է: Մինչդեռ, ըստ նրա, որևէ երեխա իր ընտանիքի աղքատության պատճառով չպետք  է հայտնվի խնամքի  հաստատություններում. «Կա ավելի լավ տարբերակ՝  աջակցել այդ ընտանիքներին: Խոսքը վերաբերում է նյութականին, ինչպես նաև հատուկ վերապաստրաստված սոցիալական աշխատողների կողմից ընտանիքներին պատշաճ ուղղորդմանը: Սակայն գիտենք, որ բոլոր երկրներում էլ կան ծնողներ և ընտանիքներ, որոնք չեն կարողանում համապատասխան հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել, որպեսզի կարողանան խնամել իրենց երեխաներին: Այս դեպքում մենք խոսում ենք ոչ միայն աղքատության, այլ ծնողների կարողությունների մասին, որոնք կարող են խաթարված լինել տարբեր ժամանակահատվածներում»:

Ուստի, ըստ Տատյանա Ռադոչայի, ցանկացած հասարակությունում նման ընտանիքներ կան, սակայն պետք է միջոցներ գտնել,  այդ երեխաների համար պաշտպանիչ լուծումներ գտնել, սակայն դա չպետք է լինի երեխաներին խնամքի  հաստատություններում տեղավորելը:

«Շատ երեխաների համար լուծումը կարող է լինել խնամատար ընտանիքը, հատկապես, եթե կենսաբանական ընտանիքը ներկայումս գտնվում է ճգնաժամի մեջ և հավանական է, որ մոտ ապագայում դուրս է գալու այդ վիճակից»: Ուստի պետք է ավելի մեծ ջանքեր գործադրվեն այլընտրանքային ընտանիքի համար: Ես գիտեմ, որ դա հնարավոր է: Հայաստանում կան հիասքանչ, հոգատար ընտանիքներ, որոնք կարող են հոգ տանել այն երեխաների մասին, որոնք իրենց կենսաբանական երեխաները չեն», - ընդգծեց նա: 

Խնամքի հաստատություններում հայտնելու պատճառներից մեկն էլ երեխաների հաշմանդամությունն է: Դա, ըստ ՅՈՒՆԻՍեՖ-ի ներկայացուցչի, սխալ մոտեցում է: Ըստ նրա՝ եթե երեխան ունի որոշակի հաշմանդամություն, ապա այդ նույն երեխան միևնույն ժամանակ ունի բազմաթիվ հնարավորություններ: 

Տատյանա Ռադոչայի խոսքերով՝ երեխաները պետք է մեծանան հոգատար ընտանիքներում, իսկ եթե դա հնարավոր չէ կենսաբանական ընտանիքներում, ապա  այս դեպքում ևս երեխաները պետք է  տեղավորվեն այլընտրանքային ընտանիքում:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, թե ինչ վնաս են պատճառում երեխաներին խնամքի հաստատությունները: Գիտական բազմաթիվ հետազոտություններ են հրապակվել, որոնք ապացուցել են դրա վնասները: «Ուստի երեխայի համար բնական է հասակ առնել ընտանեկան միջավայրում, որտեղ երեխային կընդունեն որպես յուրահատուկ անձնավորության»,- ասաց նա:

Ի դեպ, Տատյանա Ռադոչայը այցելել է Հայաստանի խնամքի կենտրոններ և մեծ ցավ է ապրել. «Ես տխրեցի, երբ տեսա այդ կենտրոնների սենյակները, որտեղ կան միանման մի քանի մահճակալներ, իսկ պատերին ոչինչ չկա: Դա է կոլեկտիվ և անհատականացված խնամքի տարբերությունը: Մեր երեխաները նման սենյակում չեն ապրում, երեխաներին պետք են  անհատական իրեր, որոնք ի ցույց կդնեն նրանց անհատականությունը, իսկ հաստատություններում դրանց պակասը կա»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}