
Բեռներն էլ էշով տեղափոխենք չէ՞. Փաշինյանը արձագանքում է Նաղդալյանին
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի երեկ արված հետևություն-հայտարարություններին:
Հիշեցնենք՝ Հարկային նոր օրենսգրքի քննարկումների արդյունքում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եզրակացրել էր, որ պետք է խմել հատապտղային օղիներ, քշել հեծանիվ, քանի որ նոր օրենսգրքով սպասվում է, որ կթանկանան բենզինն ու օղին և բիզնեսում չունենալ 40 մլն-ից ավելի շրջանառություն, քանի որ նոր օրենսգրքով շրջանառության հարկի շեմը իջեցվելու է մինչև 40 մլն դրամ:
«ԱԺ փոխնախագահը սենսացիոն հետևություն է անում՝ խմեք թրմօղի և քշեք հեծանիվ: Բեռներն էլ էշով տեղափոխենք չէ՞, վարուցանքն էլ գութանով անենք, չէ՞, միջքաղաքային տրանսպորտն էլ ֆայտոնով կանենք՝ Երևան-Ռոստով ամենօրյա լյուքս դասի ֆայտոնները դուրս են գալու Հանրապետության հրապարակից ու քշեն դեպի Ռոստով», -արձագանքելով Նաղդալյանին, հայտարարեց Փաշինյանը: