ԱՄՆ-ն կոչ է անում Մեծ Բրիտանիային մնալ ԵՄ կազմում
ԱՄՆ-ը կրկին կոչ է արել Մեծ Բրիտանիային մնալ Եվրոպական միության կազմում: Այս մասին գրում է Գազտեա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին:
«Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալը միայն բրիտանացիների որոշելու հարցն է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը կողմ է Միացյալ Թագավորության՝ Եվրամիության կազմում մնալուն: Դրա համար կան պատճառներ»,-ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Է. Քարտերը:
Ավելի վաղ պետքարտուղար Ջ. Քերրին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կհարգի Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի ցանկացած արդյունք:
Մեծ Բրիտանիայում հանրաքվեն կայանալու է հունիսի 23-ին: