
Լավրով. ԱՊՀ տարածքում հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով
Իրավիճակը Մեձդնեստրում և Լեռնային Ղարաբաղում կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով: «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, այս մասին այսօր Պետդումայում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՊՀ տարածքում հակամարտությունները կարող են կարգավորվել բացառապես ոչ ռազմական ճանապարհով: Դա վերաբերում է և՛ Ուկրաինային, և՛ Մերձդնեստրին, և՛ Լեռնային Ղարաբաղին»,- հայտարարել է Լավրովը:
Նախարարի խոսքով, «ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացները չեն ընթանում իրենց հունով»:
«Մենք ձգտում ենք ընդլայնել մյուս երկրների հետ համագործակցության հնարավորությունները: Աշխատանքներ են տարվում ԵԱՏՄ-ի և Չինաստանի հետ համաձայնագրերի և համագործակցության ըդլայնման ուղղությամբ, բանակցություններ են վարվում այլ երկրների հետ ազատ առևտրի գոտու շրջանակներում համագործակցության ուղղությամբ»,- հայտարարել է Լավրովը Պետդումայում՝ ներկայացնելով ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական զարգացումները: