Կրեմլը Էրդողանի նամակին չի պատասխանելու
Թուրքիայի նախագահի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակը սովորական արարողակարգային նամակ է և պատասխան չի պահանջում: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ազգային օրերի առթիվ ավանդույթի համաձայն տեղի է ունենում նման նամակների փոխանակում: Դա միջազգային հարաբերություններում ընդունված արարողակարգ և սովորական ընթացակարգ է: Ցավոք սրտի, որևէ բովանդակալից այլ բան այդ նամակում չկար»,- հայտարարել է Պեսկովը:
Վերջինս նաև հավելել է, որ հարաբերությունների խաթարումը ոչ միշտ է ենթադրում նաև նման կարգի նամակագրության առկախում և որ դա կախված է իրավիճակից:
Ավելի վաղ Կրեմլը հաստատել էր, որ Թուրքիայի նախագահից Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակ է ստացվել՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Նամակում Թուրքիայի նախագահը նաև հույս էր հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունները բարձրանան «արժանի մակարդակի»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան