Ֆինանսական միջոցներից զրկված 550 հալեպահայ սպասում է Երևան հասնելու իր հերթին
Ֆինանսական միջոցներից զրկված, անելանելի վիճակում գտնվող մոտ 550 հալեպահայ սպասում է իր հերթին՝ րոպե առաջ հեռանալու ռմբակոծվող Հալեպից: «Հալեպ հայրենակցական բարեսիրական» կազմակերպության անդամները դրամահավաք են նախաձեռնել, ամեն օր սպասում են բարերարների նվիրատվությունների, որպեսզի կարողանան հայրենակիցներին ապահով կերպով Երևան տեղափոխել:
Հալեպում գտնվող մեր հայրենակիցները նախ հատում են Սիրիայի սահմանը, հասնում Լիբանան, այնտեղից էլ՝ Երևան: Հայաստան հասնելու համար մեկ մարդու ճանապարհածախսը կազմում է մոտ 500 դոլար:
Կազմակերպության համահիմնադիր Անի Բալխյանը Panorama.am-ին ասաց, որ հերթագրված մարդկանց մեծ մասը երեխաներ են, պատանիներ, այրիացած կանայք: Վերջին օրերին Հալեպում ակտիվացած ռազմական գործողությունների ընթացքում կազմակերպության միջոցներով 25 հալեպահայ է տեղափոխվել այստեղ: Հալեպից մեծ հոսք է սկսվել նաև Սիրիայի ծովափնյա բնակավայրեր, որոնք այս պահին առավել անվտագ ու ապահով են:
«Մենք սպասում ենք բարերարների նվիրատվություններին: Հիմա բարերարներ գտնելը շատ դժվար է: Մինչ այս պահը սիրահայերին աջակցության ձեռք են մեկնալ ոչ միայն հայեր, այլև տարբեր ազգությունների ներկայացուցիչներ»,-ասաց կազմակերպության ներկայացուցիչը:
Հերթագրվածների առաջին խումբն առաջիկա օրերին Հայաստան կհասնի: Սիրիայում պատերազմը սկսելուց 220 մարդ կազմակերպության օգնությամբ է Երևան եկել:
Կազմակերպության անդամները շեշտում են, որ այս օգնությունը չի ենթադրում համայնքի պարպում, քանի որ տեղի չի ունենալու զանգվածային տեղափոխում։ Այս կոչը վերաբերում է միայն այն հալեպահայերին, ովքեր նյութական պատճառներով չեն կարողանում Լիբանանից տեղափոխվել Հայաստան:
Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծումը խստորեն դատապարտել էր ՀՀ ԱԳ նախարարությունը: Շրջափակման մեջ գտնվող քաղաքում գործող միությունները կոչով դիմել են աշխարհին և միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնել հուղարկավորելու զոհերին:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի հայկական որոշ թաղամասերի ռմբակոծություններում առկա է թուրքական ձեռագիրը. Արմեն Պետրոսյան
- Հալեպահայ տասնյակ ընտանիքներ հասել են Քեսապ. «Արևելք»
- Հալեպում պայթյունից հայ է զոհվել
- Հալեպի Սուլայմանիյե թաղամասը հրթիռակոծվել է. «Արևելք»
- Հալեպում ահաբեկիչները գնդակոծել են շուկան
- Հալեպն աշխարհից օգնություն է կանչում. «Արևելք»
- Ասադ. Հալեպը կդառնա Էրդողանի հույսերի ու երազանքների գերեզմանը
- Վերջին օրերին ավելի քան 700 ընտանիք հեռանում են Հալեպից. Հարություն Սելիմյան
- Սիրիահայ ուսուցչուհի. Ուզում են Հալեպը դատարկել հայությունից
- Ինչո՞վ կարող է օգնել կառավարությունը Հալեպից Հայաստան եկողներին
- Պետք է շարունակել զորակցել սիրիահայությանը. Արամ Առաջին
- Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում 4 հայ երիտասարդներ են զոհվել. «Արևելք»
- Հալեպի Հայ Ծերանոցի անդամները տեղափոխվել են եկեղեցի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան