Գուրգեն Հովհաննիսյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Անապայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում պարտվել է ռուս մարզիկին և նվաճել արծաթե մեդալ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադառնում է 4 մեդալով՝ 3 բրոնզե և մեկ արծաթե:
Բրոնզե մեդալներ էին նվաճել 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 9 բռնցքամարտիկներ: