Տնտեսություն 12:31 15/06/2016

IBM ISTC Startup Challenge Demo Day -ը՝ հունիսի 25-ին

Հունիսի 25-ին տեղի կունենա այս տարվա ապրիլին մեկնարկած 10-շաբաթյա IBM ISTC Startup Challenge մրցույթի DemoDay-ը, որի ընթացքում 6 թիմեր կներկայացնեն իրենց գաղափարները, և կընտրվեն մրցույթի հաղթողները: DemoDay-ն ընթանալու է SeedStar մրցույթի հետ նույն վայրում (Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Մանուգյան Սրահ), որը իրականացվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի(ՁԻՀ) հետ համատեղ: 

Ինչպես տեղեկացնում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, IBM ISTC Startup Challenge մրցույթի ավելի քան 40 դիմորդներից մրցութային փուլին մասնակցելու համար ընտրվել են 10-ը, որոնցից 6-ն անցել են մինչև եզրափակիչ փուլ: 10 շաբաթների ընթացքում թիմերի համար իրականացվել են թեմատիկ սեմինարներ՝ սկսած գաղափարի ձևավորումից և զարգացումից, մինչև մուտք դեպի շուկա:  Թիմերն իրենց աշխատանքի ընթացքում օգտագործել են IBM Watson արհեստական բանականության կողմից տրամադրվող ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս սեփական լուծումը դարձնել «խելացի»՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:

Մրցույթի հաղթող երկու թիմեր ստանալու են 1000 դոլարին համարժեք դրամական մրցանակներ: Իսկ թիմերից մեկը կստանա հատուկ մրցանակ IBM-ի կողմից՝ 120,000 դոլարին համարժեք IBM ծառայություններից օգտվելու կտրոն: Լավագույն թիմերին կառաջարկվի շարունակել իրենց աքսելերացիան ISTC նորաբաց կենտրոնում (բացումը սպասվում է հուլիսին):

Հաղթող թիմերն ընտրվելու են գնահատման երկու փուլով՝ գնահատականի մի մասը տրվելու է կազմակերպիչների կողմից` հիմնված թիմերի 10 շաբաթների ընթացքում իրականացրած աշխատանքի և աճի վրա, իսկ մյուս մասը կտրվի ժյուրիի կողմից՝ DemoDay-ի ընթացքում թիմերի ներկայացումները լսելուց հետո:

IBM ISTC-ն ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) և ՁՒՀ-ի հետ համատեղ կշարունակի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը նվիրված աշխատանքները 2016 թվականի ընթացքում: Հուլիսին սպասվում է ամենամյա IBM Bluemix Hackathon-ը, իսկ սեպտեմբերին կսկսվի ISTC Acceleration առաջին փուլը` արդեն իսկ նորաբաց կենտրոնի ներսում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}