Երիտասարդական պալատի տեղում կառուցվում է ավազի հանք. Հրաչ Պողոսյան
Երիտասարդական պալատի տեղում՝ հենց քաղաքի կենտրոնում, կառուցվում է ավազի հանք,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երիտասարդական պալատի ճարտարապետներից Հրաչ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե Երիտասարդական պալատի տեղում ի վերջո ի՞նչ է կառուցվելու:
Ըստ նրա, մրցույթում շահել էր ճապոնացի ճարտարապետը նախագիծը, սակայն այն կորավ, քանի որ կառուցապատողը սնանկացավ:
«Մարտունեցի մարդ էր, Ռուսաստանում ճանապարհաշինարարությամբ էր զբաղվում: Հետո սնանկացավ: Հիմա ոչ ինքը կա, որ նախագիծը, ոչ գումար, ոչ էլ հույս կա, որ մի օր կհարստանա, կսկսի դրանով զբաղվել: Ճարտարապետն էլ, քանի որ չստացավ իր նախագծի իրականացման համար գումարը, գնաց: Անորոշ է»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե որպես կառույցի հեղինակ որևէ իրավունք չունե՞ք, Հ. Պողոսյանն ասաց. «Բացարձակապես: Դատարակ տեղի վրա ի՞նչ իրավունք ունենամ»:
Երիտասարդների պալատը նախագծել են ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը: Բացումը տեղի է ունեցել 1979 թվականի ապրիլի 7-ին: Այն համալիր կառույց էր և իր մեջ ներառում էր լողավազան, նորապսակների սրահ, ռեստորաններ, դիսկոտեկ և այլն: Շենքը քանդվել է 2006 թ-ին:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքաշինության նախարարը բավարարված է, որ Երիտասարդական պալատն առայժմ ճապոնական նախագծով չեն կառուցում
- «Սևան»-ը` բացօթյա զուգարան, «Կուկուռուզնիկը»` բազալտի հանքավայր. Ովքե՞ր են Երևանն ապամոնտաժողները (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ)
- «Երիտասարդական պալատ»-ի տեղում` ճապոնացի ճարտարապետի նախագծած ինտերկոնտինենտալ հյուրանոցային համալիրը