Նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա. ՀԺ
Համաշխարհային շուկայում արձանագրվում է նավթի գնի շարունակական նվազում: Անցած 6 օրերի ընթացքում նավթը էժանացել է ավելի քան 6.5 տոկոսով: «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը այս ընթացքում 52.73 դոլարից հասել է 49.25 դոլարի:
«Նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա: Մեր տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆորմացիաներից չափազանց մեծ է, իսկ նավթի էժանացումը ուղղակիորեն հանգեցնում է ռուսական ռուբլու արժեզրկմանը, իսկ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների մեծագույն մասը հենց ռուբլիով է: Միայն վերջին օրերին, նավթի էժանացմանը զուգահեռ, ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 3.5 տոկոսով:
Ինչպես բազմիցս նշել ենք, կառավարության տնտեսական բլոկի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե քանի որ կառավարությունը իրական քայլեր չի իրականացնում մեր տնտեսության արդիականացման և բիզնես խթանման ուղղությամբ, ուստի տնտեսական վիճակը կարող է բարելավել միայն տրանսֆերտների աճի և պղնձի թանկացման շնորհիվ: Բայց ինչպես տեսնում ենք տրանսֆերտների աճը ապահովող նավթի գները նվազելու միտումներ են դրսևորում, իսկ պղնձի գինը շարունակում է մնալ վերջին 7 տարիների ամենացածր մակարդակի սահմաններում՝ 4500 դոլար մեկ տոննայի դիմաց»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա