ՀԾԿՀ-ն խրախուսում է ՀԷՑ-ի՝ գերշահույթ ստանալու փաստը. «Ժողովուրդ»
«Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջարկում է սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինն իջեցնել 2.5 դրամով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման տարբերակին դեմ չէ և ավելին չի պահանջում: Ըստ այդմ, նախատեսվում է՝ ցերեկը սպառած էլէներգիայի 1 Կվտ-ի համար բնակիչները վճարեն 46.20 դրամ, գիշերայինի համար՝ 36.20 դրամ:
ՀԾԿՀ-ի հրապարակած հաշվարկներից հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս. գրել է «Ժողովուրդ»-ը:
«Պարզվում է՝ ՀԷՑ-ի կողմից էլէներգիայի մեծածախ գնման միջին սակագինն առանց ԱԱՀ-ի կազմում է 22 դրամ 80 լումա, իսկ մարժան (եկամուտի չափը) կազմում է 11 դրամ 7 լումա: Ստացվում է, որ ՀԷՑ-ի եկամուտը կազմում է մոտ 50 տոկոս: Նույնն է, թե խանութպանը հացը մեծածախ գնի 100 դրամով և մանրածախ վերավաճառի 150 դրամով: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ ՀԾԿՀ-ն, մեղմ ասած, խրախուսում է ՀԷՑ-ի գերշահույթ ստանալու փաստը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա