Հարավկովկասյան երկաթուղու թալանի ու այնտեղ գործող կլանների մասին.«ՉԻ»
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Հարավկովկասյան երկաթուղում ճգնաժամը գնալով խորանում է, մեկը մյուսի հետևից դատարանում հայցեր են ներկայացնվում երբեմնի հարուստ ընկերության դեմ, դրանից բացի՝ յուրացումների, պաշտոնական դիրքը չարաշահելու ահազանգով էլ զբաղվում են իրավապահները:
«Օրինակ՝ այժմ իրավապահները աննում են «ԱՄ Գրուպ» կազմակերպության բողոքը՝ կապված վագոնների առքուվաճառքի, վերանորոգման հարցերում մոտ 40-50 մլն դրամ յուրացումներ մասին: Թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ գործով մի շարք անձինք են հարցաքննվել, կողմերից բազմաթիվ փաստաթղթեր են պահանջել և այժմ դրանք մանրազնին քննում են: Ի դեպ, չի բացառվում, որ այս գործով առաջիկայում հետաքրքիր զարգացումներ լինեն:
Իսկ մինչ այդ ՀԿԵ-ում սկսված թալանը շարունակվում է, հաշվի առնելով նախորդ անգամ մեր հրապարակումների բուռն արձագանքը և զարգացումները՝ աշխատակիցների խոսքերով իրենց ոչինչ չի մնում անել, քան դիմել մամուլի օգնությանը: ՀԿԵ աշխատակիցը, ով հասկանալի պատճառներով չի ցանակնում բացահայտել իր անձը, ներկայացնում է ընդամենը մի քանի դրվագ երկաթուղում ձևավորված կլանների և իրականացվող ալան-թալանի մասին»,-գրել է թերթը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա