Իրանի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները քննարկել են միջուկային համաձայնության կատարմանն առնչվող հարցեր
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը,-հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջուկային համաձայնության կատարմանը խոչընդոտող գործոնների վերացմանն առնչվող հարցեր:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ Քերիի հետ հանդիպելը, Իրանի արտգործնախարարը միջուկային համաձայնության կատարման ընթացքի շուրջ բանակցություններ է վարել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
«ԻՌԻԲ»-ի տեղեկացմամբ՝ այսօր Բեռլինում նախատեսված է Իրանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր գործընկերոջ հետ կքննարկի ինչպես միջուկային համաձայնության ընթացքին, այնպես էլ երկկողմ, տարածաշրջանային խնդիրների առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան