Տնտեսություն 12:09 15/06/2016

Չնայած դժգոհություններին՝ Հանրապետականն ընդունեց Հարկային օրենսգրքի նախագիծը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբը առաջին ընթերցման ռեժիմով ընդունեց Հարկային օրենսգրքի նախագիծը: Մինչև քվեարկության կազմակերպումը խմբակցություններն ու առանձին պատգամավորներ հայտնեցին իրենց դիրքորոշումը օրինագծի վերաբերյալ:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, որ Հարկային օրենսգրքի նախագիծը Աժ-ին է ներկայացվել Իրավական ակտերի մասին օրենքի ԱԺ Կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածների խախտումներով, քանի որ նախագծի հետ չկան ներկայացված տնտեսության վրա ազդեցության գնահատկանները:

«Նախագիծը ներկայացված է օրենքի խախտումներով, հետևաբար առաջարկում եմ հանել այն քվեարկությունից»,-դիմելով ԱԺ նիստը նախագահող Գալուստ Սահակյանին, հայտարարեց Մարուքյանը:

Սահակյանն ի պատասխան ասաց, որ որևէ օրենքի խախտում չկա ու շարունակեց վարել նիստը:

Այնուհետև ձայն խնդրեց կոալիցիոն կառավարության անդամ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և հայտարարեց, որ «լուրջ մտահոգություններ» ունեն այս տեսքով նախագիծը ընդունելու հետ կապված:

«Մենք պատրաստում ենք առաջարկությունների փաթեթ, որը կներկայացնենք օրինագծի հեղինակներին՝ ակնկալելով, որ դա լրջորեն կուսումնասիրվի: Հույս ունենք, որ այդ փաթեթի հետ կապված առաջարկությունները հեղինակները նկատի կունենան: Փաթեթի արձագանքից կորոշվի մեր հետագա քվեարկության ելքը», -հայտարարեց Ռուստամյանը՝ նշելով, որ իրենք կքվեարկեն ձեռնպահ:

Դիրքորոշումն հայտնելիս, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ սկզբունքային փոփոխություններ պետք է արվեն Հարկային օրենսգրքի նախագծում և այնպես չէ, որ հիմա առաջին ընթերցմամբ պետք է ընդունել, հետո նոր սկսել փոփոխություններ կատարել: «Առաջին ընթեցմամբ ընդունելու փաստը արդեն իսկ նշանակում է, որ օրենսգրքի նախագծի վրա այլևս լուրջ աշխատանք չի արվելու», -հայտարարեց Բագրատյանը:

Պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ «Համախմբում» կուսակցության անդամ հանդիսացող չորս պատգամավորները դեմ են քվեարկելու նախագծին, քանի որ օրինագիծը «էապես խանգարելու է բիզնեսի զարգացմանը ու ավելացնելու է ստվերայնությունը»:

Իր հերթին Հանրապետական խմբակցության անդամ Վադան Այվազյանը շեշտեց, որ իրենք պատրաստակամ են առաջին ընթերցմամբ ընդունումից հետո ընդունել առաջարկություններ ու քննարկել դրանք:

«Մենք ունենք կառավարության հետ հստակ պայմանավորվածություն՝ անկախ ընթերցումների ռեժիմից փոփոխություններ կատարել օրինագծում: Մենք այսօրվանից սկսում ենք քննարկումների շարք մինչև սեպտեմբեր ժամանակ ունենք, հիմա եկեք առաջին ընթեցմամբ ընդունենք, հետո վրան կկարողանանք աշխատել», -հավելեց Այվազյանը:

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ևս բացասական դիրքորոշում հայտնեց Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ:

ՀԱԿ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ դեմ են քվեարկելու օրինագծին, քանի որ այն այս տեսքով անընդունելի է իրենց համար՝ և բովանդակությամբ և քննարկման նման ձևով:

ԱԺ «Օրինաց երկիր» /Հայկական Վերածնունդ/ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս հայտարարեց, որ իրենք դեմ են օրինագծին ու առաջարկեց քաղաքական կամք դրսևորել, հետ կանչել և քննարկումների արդյունքում ստացված նախագիծը նոր բերել խորհրդարան: «Պետք է կազմել այնպիսի նախագիծ, որ մեր հայրենակիցները չլքեն հայրենիքը», -նկատեց Բիշարյանը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքական մեծամասնության համառությունից վերջնականապես եզրակացրել է. «Խորհրդարանական մեծամասնության մղումը, ըստ էության, հաստատում է այն վարկածը, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից կա պարտադրանք: Ինչի՞ց է ուշանում, եթե հիմա չքվեարկենք: Ուշանում է վարկերից: Պետք է սա ընդունված լինի, որ վարկային համաձայնագրերը շատանան ու դրանց հետ կապված խնդիրներ չունենան միջազգային կազմակերպությունների հետ»:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ այս օրինագծի ընդունման արդյունքում սեղմած գազը, բենզինը, դիզելային վառելիքը, օղին, ծխախոտը կթանկանան:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունում որոշել են ձեռնպահ քվեարկել, ինքը չի մասնակցի քվեարկությանը, իսկ Հանրապետական խմբակցության ղեկավար վահրամ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իրենք կողմ են քվեարկելու:

Նկատենք, որ Հանրապետական խմբակցության անդամ առանձին պատգամավորներ, որոնք գործարար աշխարհի հետ առնչություն ունեն, ևս դեմ էին ներկայացված օրինագծին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}