Ռիոյում ներկայացվել են օլիմպիական խաղերի մեդալները
Միջազգային օլիմպիական կոմիտեի հատուկ համաժողովի ընթացքում ներկայացվել են 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալները:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, Ռիո դե Ժանեյրոյում կայացած հատուկ համաժողովին մասնակցել է նաև ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: Մեդալների պաշտոնական ցուցադրությունից բացի, ներկայացվել են նաև Օլիմպիական խաղերի մեդալակիրների համար նախատեսված պատվո պատվանդանները: Մեդալի մի կողմին պատկերված է հունական հաղթանակի աստվածուհին՝ Նիկան, հակառակ կողմին՝ «Ռիո-2016»-ի տարբերանշանը, իսկ եզրերին գրված է տվյալ մարզաձևի անունը:
Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին, Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-21-ը աշխարհի 206 երկրից մոտ 10500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 մարզական կառույցներում:
Այս պահի դրությամբ Հայաստանն ունի օլիմպիական 27 ուղեգիր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում