ԵԱՀԿ-ն չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորման եռակողմ հանդիպման կազմակերպմանը
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի մասնակցում ԼՂ հակամարտության կարգավորման եռակողմ հանդիպման կազմակերպմանը: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտարարել է ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Նատաշա Ռաջակովիչը:
Ռաջակովիչը ձեռնպահ է մնացել որևէ մեկնաբանություն անելուց և չի պատասխանել հնարավոր հանդիպման ամսաթվի վերաբերյալ հարցին:
«ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ԼՂ հակամարտության կարգավորման հարցով գագաթնաժողովի կազմակերպման գործում և մենք չենք կարող այն մեկնաբանել»,- հայտարարել է Ռաջակովիչը՝ հավելելով. «Որքանով մենք գիտենք, այն կկյանա ՌԴ նախաձեռնությամբ: Դուք պետք է այդ հարցերն ուղղեք ռուսական իշխանություններին»:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցերը կքննարկվեն հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան