Հանրապետականը դժգոհ էր Հարկային օրենսգրքի նախագծից, բայց կողմ է քվեարկել
«Կեղմ եմ քվեարկել՝ ասելով, որ համամիտ եմ այս սկզբունքներին, բայց այս բոլորը պետք ա փոխվի: Օրենսգրքի փիլիսոփայությանը ես կողմ եմ, բայց կան դրույթներ, որ սխալ են», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով իր քվեարկությունը, ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը:
Երեկ, հիշեցնենք, Հակոբ Հակոբյանը Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ բուռն քննադատության էր ենթարկել կառավարության ներկայացրած նախագիծը՝ ընդգծելով, որ այն խորացնում է գործազրկությանը և հնարավորություն չի տալիս աշխատատեղեր ստեղծելուն:
«Այն տրամաբանությունը, որ դրել եք օրենսգրքի հիմքում՝ եկամտահարկը 28 տոկոս, շահութահարկը 20 տոկոս, դիվիդենտից գանձումը 5 տոկոս՝ չի աշխատելու: Գործատուին ձեռք է տալիս 28 տոկոսի փոխարեն վճարել 20 պլյուս 5 տոկոս: Սա է տրամաբանությունը, որ դրված է օրենսգրքում: Չի աշխատելու: Իմ հաշվարկներով, դիվիդենտի գանձումից առաջացող հարկային մուտքը կարող է լինել մաքսիմում 1,5 միլիարդ: Սկզբի համար, հետո ավելի քիչ կլինի: Լավ, արժի՞ այդ 1,5 միլիարդի համար Հայաստանի դարձնել դիվիդենտը հարգող պետութուն: Իրապես չարժի», -մասնավորապես ասել էր պատգամավորը:
Նա ասաց, որ մինչև երկրորդ ընթերցում հնարավոր է բովանդակային առաջարկություններ ներկայացնել և քնանրկումների արդյունքում դրանք կընդունվեն:
«Ահա ես հիմա քննարկումից եմ դուրս գալիս մի շատ կարևոր հարցի շուրջ համաձայնություն արդեն ձեռք բերվեց, որը վերաբերում էր հարկատուի և ստուգող մարմինների անհամաձայնությունների դեպքում առաջնությանը: Սա շատ կոնցեպտուալ հարց էր: Եթե օրենսգրքում կան հակասություններ, դրանց համար գործատուն պետք է պատասխան չտա, սա շատ կարևոր հարց է», -ներկայացրեց Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՓՄՁ-ները դժգոհ են հարկային նոր օրենսգրքից
- Չնայած դժգոհություններին՝ Հանրապետականն ընդունեց Հարկային օրենսգրքի նախագիծը
- Հակոբ Հակոբյան. Հարկային այս օրենսգիրքը չի նպաստում աղքատության հետ կապված խնդրի լուծմանը
- Դրել եք մամլիչի նման քամում եք, որ ի՞նչ անեք. Գուրգեն Արսենյան
- Շատերի կողմից Հարկային այս օրենսգիրքն ընկալվում է որպես քերթողական քաղաքականության մի նոր դրսևորում. Լ. Զուրաբյան
- Հարկային նոր քաղաքականությունը Հովիկ Աբրահամյանի որդեգրած նոր փիլիսովայությո՞ւնն է. Գուրգեն Արսենյան
- Միջազգային կազմակերպություններն են պարտադրել այսպիսի Հարկային օրենսգիրք ընդունել. Փաշինյան
- Ո՞նց ենք հետո մարդկանց աչքերին նայելու. Բագրատյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
- Հարկային նոր օրենսգիրքը գնաճի նոր խթան է. Փաշինյան
- ԱԺ ներկայացված Հարկային նոր օրենսգրքի նախագիծը գործարար ՀՀԿ-ական պատգամավորի սրտով չէ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան