Ռիչարդ Ֆորդը դարձել է Աստուրիայի արքայադստեր հեղինակավոր մրցանակի դափնեկիր
Ամերիկացի գրող Ռիչարդ Ֆորդը դարձել է գրականության ասպարեզում Աստուրիայի արքայադստեր հեղինակավոր մրցանակի դափնեկիր: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, մրցույթին մասնակցել են 16 երկրներ ներկայացնող 21 թեկնածու:
Ֆորդի հայտնի ստեղծագործություններից են «Անկախության օրը», «Կանադան», «Վինտաժային ֆորդը» և այլն: 1995 թվականին արժանացել է հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի:
Աստուրիայի արքայադստեր մրցանակը (մինչև 2014թ-ը կրել է Աստուրիայի թագաժառանգի անունը, այժմ գահի հետնորդը ներկայիս թագավոր Ֆիլիպ VI թագավորի դուստր Լեոնորն է) ամենահեղինակավորն Է Իսպանիայում և շնորհվում Է 1981 թվականից: Մրցանակը շնորհվում է ութ անվանակարգերում՝ արվեստների, հասարակական գիտությունների, գրականության, հաղորդակցությունների և հումանիտար գիտությունների, միջազգային համագործակցության, սպորտի բնագավառներում, տեխնիկական և գիտական հետազոտությունների գծով:
Յուրաքանչյուր դափնեկրին հանձնվում է 50 հազարական եվրո: