Հունաստանի դեսպան. Վստահ եմ, որ շատ շուտով Հայաստանը կդառնա տուրիզմի երկիր
Հայաստանի և Հունաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ամրապնդումն ու զարգացումը շատ կարևոր է: Այս պահին դրանց համար կան էական նախադրյալներ: Երևանում անցկացված «Պատուհան դեպի Հունաստան» խորագրով միջացոռման ժամանակ կարծիք հայտնեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նրա խոսքով, այդ ոլորտում երկրու երկրների կապերի սերտացման ու զարգացման նշանակությունը միայն տնտեսական չէ:
«Դրանք նպաստելու են երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, միջմշակութային երկխոսությանը: Այս առումով միջոցառումը շատ կարևոր է»,-ասաց Ապերսյանը:
Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տարին լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմա Հունաստան շատ են այցելում նաև Հայաստանից:
«Հայաստանն ու Հունաստանը շատ գեղեցիկ երկրներ են: Վստահ եմ, որ շատ շուտով Հայաստանն էլ է դառնալու տուրիզմի երկիր: Քանի որ հայերն ու հույներն ունեն նույն կրոնը, կարծում եմ, որ հույներին հատկապես կհետաքրքրեն Հայաստանի վանքերը»,-ասաց Իոաննիս Տարիսը:
Hot Tours տուրիստական գործակալության տնօրեն Մխիթար Մելիք-Շահնազարյանը նշեց, որ միջոցառումն անցկացվում է Հայաստանում Հունաստանի դեսպանատան նախաձեռնությամբ, տարբեր ընկերությունների ու կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունքում:
Միջոցառման նպատակն է հայաստանցիներին ճիշտ ներկայացնել հունական մշակույթն ու պատմությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան