Տավուշի մարզպետի տանից կատարված գողությունը դեռևս չի բացահայտվել. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տանից հունվարի 13-ի երեկոյան գողություն էր կատարվել: Անհայտ անձը կամ անձինք մուտք էին գործել մարզպետին պատկանող առանձնատուն, հափշտակել զարդեր, 2 բջջային հեռախոս և կանխիկ գումար՝ պատճառելով գույքային վնաս: Անցել է 5 ամիս, սակայն այս գործով դեռևս ոչ մի ձերբակալված կամ կալանավորված անձ չկա:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովիկ Աբովյանն ասել է, որ իրեն ևս գործով որևէ նորություն հայտնի չէ: Թերթի այն հարցին, թե անցել է 5 ամիս, հույս ունեք, որ իրավապահները կբացահայտեն, նա պատասխանել է. «Ես լավատես եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա