ԱՄՀ-ն Հայաստանին 22 մլն դոլար կտրամադրի
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) 38 ամսյա ծրագրի շրջանակներում Հայաստանին 22 մլն դոլար տրամադրելու որոշումը:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ հիմնադրամի պաշտոնական էջից:
Այսպիսով, այդ ծրագրի շրջանակում ընդահանուր առմամբ Հայաստանին տրամադրվում է 71.53 մլն դոլար: Ծրագիրը հաստատվել է 2014-ի մարտի 7-ին:
Այն ուղղված է տնտեսական գործունեության աջակցությանը, աղքատության կրճատմանըմ գնաճի կայունացմանը, հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնմանը, տնտեսական գործունեության հետընթացի հակազդմանը:
Հիմանդրամում փաստել են, որ Հայաստանը, չնայած դժվարին արտաքին ազդեցություններին, կարողացել է ընդհանուր առմամբ բավարար քայլեր կատարել, նպատակների մեծ մասը կատարվել են:
ԱՄՀ փոխնախագահը ներկայացրել է Հայաստանի կառավարության կատարած բարեփոխումները, իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները:
Հիմնադրամի հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Նոր Հարկային օրենսգիրքը, որը վերջերս է մտել Ազգային ժողովի օրակարգ, մեծ հնարավորություն է ընձեռում ընդլայնելու հարկային բազան՝ կրճատելով հարկային արտոնությունները եւ ուշադրություն դարձնելով առկա բացերի վրա, ինչը կապահովի հարկային համակարգի կարգավորումը եւ կբարելավի տնտեսական աճին միտված ծախսերը»:
Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունվեց:
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետականը դժգոհ էր Հարկային օրենսգրքի նախագծից, բայց կողմ է քվեարկել
- ՓՄՁ-ները դժգոհ են հարկային նոր օրենսգրքից
- Չնայած դժգոհություններին՝ Հանրապետականն ընդունեց Հարկային օրենսգրքի նախագիծը
- Հակոբ Հակոբյան. Հարկային այս օրենսգիրքը չի նպաստում աղքատության հետ կապված խնդրի լուծմանը
- Դրել եք մամլիչի նման քամում եք, որ ի՞նչ անեք. Գուրգեն Արսենյան
- Շատերի կողմից Հարկային այս օրենսգիրքն ընկալվում է որպես քերթողական քաղաքականության մի նոր դրսևորում. Լ. Զուրաբյան
- Միջազգային կազմակերպություններն են պարտադրել այսպիսի Հարկային օրենսգիրք ընդունել. Փաշինյան
- Ո՞նց ենք հետո մարդկանց աչքերին նայելու. Բագրատյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
- Սերժ Սարգսյանը կարևորել է ԱՄՀ կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման ամփոփումը
- Քննարկվել է ՀՀ տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի հերթական ստուգման արդյունքները