Մեզ հիմա կարևոր է հասնել մի համաձայնության, որը բերում է նաև միջազգային հանրության աջակցությունը. Լևոն Զուրաբյան
Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափի շրջանակներում ներկայացված է փոխադարձ համաձայնության նախագիծ, որում ընդդիմության և քաղհասարակության 5 առաջարկներից 4-ի վերաբերյալ կա համաձայնություն: Այդ մասին հունիսի 15-ին ուշ երեկոյան ԸՕ-ի շուրջ քննարկումներից հետո հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է 5-րդ կետին, որը վերաբերում էր վարկանիշային քվեարկությանը, ապա Զուրաբյանի խոսքով, համատեղ համաձայնության մասին հայտարարության նախագծում այս կետի շուրջ համաձայնություն դեռ չկա, բայց նշվում է, որ «այդ ուղղությամբ կշարունակվի համաձայնության փնտրտուքը»:
«Մենք որոշեցինք, որ հիմա բոլոր առաջարկները կներկայացնեն, հունիսի 16-ին կլինի համաձայնեցման օր.եթե ստացվում է այդ համաձայնությունը, ուրեմն մենք գիշերը ժամը 9-ին հավաքվում ենք ստորագրման համար», -հավելեց Զուրաբյանը՝ նկատելով, որ կոնսենսուս և հնարավոր է, և հնարավոր չէ:
Հարցին, թե առանց քաղաքացիական հասարակության հնարավո՞ր է կողմերի միջև ստորագրվի, Զուրաբյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանում, որ մենք գնանք այդ տարբերակով, կարող են լինել նաև ճկուն տարբերակներ: Ի վերջո, սա քաղաքական ուժերի համաձայնություն է, եթե քաղուժերը այս համաձայնագիրը կնքում են, իսկ քաղաքացիական հասարակությունը հավանություն է ինչ-որ ձևով տալիս, կամ հայտարարում է, որ որոշ վերապահումներով նորմալ է վերաբերվում այս համաձայնությանը, դա էլ է տարբերակ: Մեզ հիմա կարևոր է հասնել մի համաձայնության, որը բերում է նաև միջազգային հանրության աջակցությունը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա