Կրկին Նժդեհի արձանի ու արձագանքների մասին
«Քաղաքական ենթատեսքտ ունեցող հայտարարություն էր, սևեռվել էին զուտ Ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցության վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ խոսելով Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարության մասին:
Ըստ նրա, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Գարեգին Նժդեհի կերպարն հայ ժողովրդի համար փառահեղ էր, հերոսացած լույսի մեջ էր: Է.Միլիոտոնյանի խոսքով, միգուցե շատ փաստեր ռուսական կողմին հայտնի չեն Նժդեհի գործունեությունից, որտեղ իր բացն ունի նաև հայկական կողմը:
«Մենք պետք է ճշգրիտ ներկայացնենք, ճիշտ գնահատենք մեր հերոսներին, մեր արժեքները: Ով ուզում է՝ թող ճանաչի, ով ուզում է՝ ոչ: Քաղաքական մանր քայլեր են, առաջիկայում կհարթվեն: Մենք սթափ պետք է նայենք: Սառը, հանգիստ ընդունել այդ ամենը, պատասխանել նորմալ, խորքային: Ես չեմ կարծում, որ սա հակահայկական ինչ-որ մի դրսևորում է: Ռուսական որոշակի մամուլում, որոնք իսկապես Ադրբեջանի ազդեցության տակ են գտնվում, թուրքական ուժերի ազդեցության տակ են, հակահայկական այդ դրսևուրմները կան: Դա էլ ինչ -որ չափով, իբր Հայաստանում հակառուսականության ալիքի բարձրացման դեմ արվող երևի թե ինչ -որ մի բան է»,- նշեց նա:
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով, Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի հերոսն է, իսկ հայ ժողովուրդն իրավունք ունի ցանկացած հերոսի արձան կանգնեցնել: Նա նշեց, որ այսօրվա ռուսական քաղաքականությունը զարմանալի մի բան է անում՝ Նժդեհին նույնացնում են Ուկրաինայի Բանդերայի հետ և հայտարարություններ անում:
«Եթե իմանային, ով էր Նժդեհը, նման խոսակցություն չէր լինի: Մենք չենք կարողանում մեր հերոսներին համամարդկայնացնել»,- ասաց հրապարակախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Զախարովայի հայտարարությունը սխալ էր ու քաղաքականապես վտանգավոր. Սամվել Ֆարմանյան
- ՀՀԿ-ն Նժդեհի մասին նյութեր է ուղարկելու ռուս գործընկերներին
- «Նժդեհն» անհանգստացնում է իսրայելցի վետերաններին
- Մարիա Զախարովայի՝ Նժդեհի արձանի մասին անդրադարձին հետևել է ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը
- Երբ ոչ Պետրոսը, ոչ էլ մանավանդ Նժդեհը մեղավոր չեն այս անհաջողության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին