Սթիվեն Սփիլբերգը խոստացել է «չսպանել» Ինդիանա Ջոնսին
Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը խոստացել է նոր ֆիլմում «չսպանել» Ինդիանա Ջոնսին: Այս մասին գրում է Գազտեա.ռու կայքը:
«Մի բան ձեզ կասեմ, որ ի վերջո ես չեմ սպանելու Հարիսոնին»,- ասել է Սփիլբերգը:
Հինգերորդ ֆիլմը ներկայացվելու է 2019 թ. հուլիսին: Գլխավոր դերում հանդես է գալու Հարիսոն Ֆորդը:
Նախագծով զբաղվում է Disney ընկերությունը, որի ղեկավար Ալան Հորան ասել էր, որ «Ինդիանա Ջոնսը կիոնեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենանշանակալի հերոսներից մեկն է»:
Առաջին ֆիլմը ցուցադրվել է 1981 թվականին, այնուհետև՝ 1984-ին, 1989-ին, 2008-ին: