Քաղաքական 10:18 16/06/2016

«4+4+4» ձևաչափով կողմերի միջև կոնսենսուսի ճակատագիրը կվճռվի այսօր

Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով քննարկումները, որոնք օրենքի ընդունումից հետո երեկ վերսկսվեցին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, տևեցին երկու ժամից ավելի և ավարտվեցին դարձյալ առանց կոնսենսուսի։

Քննարկման արդյունքներով, համաձայնություն ձեռք բերվեց տեխնիկական մի հացի շուրջ՝ այսօր մինչև կեսօր ընդդիմությունն ու քաղաքացական հասարակության ներկայացուցիչները գրավոր վերջնական տարբերակով կներկայացնեն իրենց առաջարկությունները, իսկ իշխանությունն էլ, ի դեմս Դավիթ Հարությունյանի, կպատասխանի, թե դրանցից որոնք են ընդունելի։ Ու դրանց հետո միայն պարզ կլինի՝ հավաքվելո՞ւ են երեկոյան կողմերը համատեղ փաստաթուղթ ստորագրելո՞ւ, թե՞ ոչ։

Քննարկմանը մինչև ուշ երեկո մասնակցում էին իշխանություններից՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ընդդիմությունից՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, իսկ քաղհասարակությունից՝ Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Եգորյանը, Արտակ Զեյնալյանը, Սոնա Այվազյանը և Ստեփան Դանիելյանը:

«Եթե մենք ուզում ենք շարժվել առաջ, ապա սա պետք է դառնա օրենք, որը էդքան պարզ չէ։ Դա պետք է մշակվի, ներկայացվի կառավարություն։ Սկզբունքորեն ենթարդվում էր, որ դա այսօր պետք է արվեր, և մենք կսկսեինք աշխատել օրենքի նախագծի վրա։ Պետք է հրավիրել արտահերթ, որովհետև մենք պռավալ կտանք փոփոխությունների ընդունումը», -երեկ քննարկման վերջում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախաար Դավիթ Հարությունյանը:  

Քննարկման սկզբում Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ մինչև այսօր տեղի ունեցած քննարկումների արդյունքում այժմ իշխանությունը ներկայացրել է նախագիծը, որը «ընդառաջ քայլ է հանրությանը, ընդդիմության, քաղաքացիական հասարակության առաջարկներին»։

«Դա թույլ տվեց, որ մենք վերսկսենք այս ձևաչափով բանակցությունները», -հայտարարեց նա։

Դավիթ Հարությունյանը նախ ասաց, որ իենց կարծքով Ընտրական օրենսգիրքն ընդունվել է «շատ լայն կոնսենսուսով», հետո նկատեց, որ այդուհանդերձ, «շատ լայն կոնսենսուսը շատ ավելի լավ է»։

Իսկ իշխանության առաջարկները, որոնք ձևավորվել են Վենետիկի Հանձնաժողովի փորձագետների, ինչպես նաև նախկինում ընդդիմության հետ քննարկումների արդյունքում, մի քանի խմբի են բաժանվում։ Ներկայացնելով դրանք, Հարությունյանն ասաց, որ դրանցից է օրինակ՝ ընտրողների մատնահետքերով էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրումը։ Այսինքն՝ այս դեպքում կատարվում է նախագանցում, և մարդիկ, ովքեր չունեն նույնականացման քարտ, նրանց դա կտրվի անվճար։  Այս նախնական գրանցումը ավարտվելու է քվեարկությունից քսան օր առաջ և նշված են, թե որ կատեգորիաների վրա չպետք է դա տարածվի։

Հաջորդը ընտողների ստորագրված ցուցակների հասանելիությանն է վերաբերում. ըստ օրենսգրքի, դրանք պաշտոնապես չեն հրապարակվում, բայց հասանելի են ընտություններին մասնակցած կողմերին։

«Այս առումով առաջարկություն կա երկու կարևոր փոփոխություն կատարել. առաջին նորամուծությունը հետևյալն է՝ եթե ինչ-որ մի քաղաքական ուժ, որը մասնակցել է ընտրություններին, բայց տվյալ տեղամասում չի կարողացել ապահովել վստահված անձի ներկայություն, նա պետք է հնարավորություն ունենա դիմելու երկրորդ մակարդակով Տարածքային ընտրական հանձնաժողովին և խնդրել, որ տարածքային հանձնաժողովն այդ քաղաքական ուժին տրամադրի ընտրություններին մասնակցած անձանց տվյալները։ Իսկ երկրորդ փոփոխությունը հետևյալն է՝ կան դեպքեր, երբ հնարավոր չէ իդենտիֆիկացնել մատնահետքը, այդ անձանց պարագայում ընտրողի նույնականացումը պետք է կատարվի անձը հաստատող փաստաթղթով կամ նույնականացման քարտով», -ներկայացրեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության նախկինում արված առաջարկությանը՝ ընտրատեղամասերում տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման վերաբերյալ, ապա կառավարության ներկայացուցիչն ասաց, որ իրենք տեսանկարահանմանը սկզբունքորեն դեմ չեն։

«Կարևորը հետևյալն է, որ կողմերը համատեղ կդիմեն դոնոր կազմակերպություններին՝ առաջարկելով ֆինանսավորել այս փաթեթը։ Մենք գտնում ենք, որ սա կդրվի շրջանառության մեջ, եթե դոնոր գտնվի։ Այս մեխանիզմի ներդրումը շատ է թանկացնում ընտրական գործընթացը և միայն դոնորների կողմից ներդրումների օգնությամբ  հնարավոր է դա իրագործել», -հայտարարեց Հարությունյանը։

«Մեր գործընկերները պետք է հասկանան, որ հիմա ժամանակը, իսկապես քիչ է ու չպետք է գնալ ամեն ինչ ծայրահեղականացնելու ճանապարհով։ Սա եղածից լա՞վ է, թե՞վատ, իհարկե, լավ է», -դիմելով գործընկերներին ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ առաջակելով «այս պոզիտիվ» քայլով գնալ առաջ։

Երբ քննարկումից անցել էր երկու ժամ, և քաղհասարակության ներկայացուցիչները ներկայացված առաջարկների վերաբերյալ հարցեր էին տալիս ու դեռ դիրքորոշում չէին հայտնել, Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նյարդայնացավ. «Կներեք, ես ո՞ւր եմ եկել։ Ես ուզում եմ հասկանալ՝ ներկայացված առաջարկություններով փաստաթուղթը հիմք է՞ համաձայնության հասնելու, թե՞ ոչ»։ Նրա հարցին դրական պատասխան չտվեցին, և Լևոն Զուրաբյանն ասաց, որ բանակցությունները սկսելու հիմք կարող է լինել։

Քաղհասաակությունից Սոնա Այվազյանն էլ ասաց, որ ներկայացված փաստաթղթի վերաբերյալ ունեին հարցեր, որոնք պետք է ճշգրտեին։ Արմեն Ռուստամյանի նյարդերը տեղի տվեցին, և նա հայտարարեց, որ ինքը ժամանակ չունի տեխնիկական հարցերի վրա ծախսելու։

«Պարոն Զուրաբյանը սկզբում ասաց, որ լավ փաստաթուղթ է, համաձայնեցվել են չորս կետերի հետ կապված լուծումները։ Հիմա կամ դուք ասում եք, որ լուծում ընդհանրապես չկա, կամ համաձայն եք բոլոր կետերի հետ։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ուր ենք ուզում հասնել», -հայտարարեց Ռուստամյանը։

Նա ասաց, որ կողմերի միջև ցանկացած համաձայնություն իրենք կողջունեն ու լքեց քննարկման սենյակը։

Նրա հեռանալուց հետո Զուրաբյանը հայտարարեց, թե փորձեր են արվում իշխանական դաշտից տապալել քննարկումները, սակայն Հարությունյանը հակադարձեց, թե նման գնահատականներն արդեն իրեն «չեն հուզում» ու կոչ արեց ավելի կառուցողական դաշտում քննարկում ծավալել: Սրանից հետո միայն կողմերը եկան ընդհանուր եզրակացության՝ ներկայացված առաջարկների ընդունելի լինելու դեպքում ստորագրել համաձայնության փաստաթուղթ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}