Կոնսենսուսը կայացավ, համատեղ հայտարարությունը ստորագրվեց
Այսօր, քիչ առաջ, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում Ընտրական օրենսգքի շուրջ ձևավորված «4+4+4» ձևաչափի շրջանակներում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ստորագրվեց Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպման տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնության մասին հայտարարությունը:
Հայտարարությունը չստորագեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկաներին կարդաց քաղհասարակության ներկայացուցիչների փոխանցած նամակը, որով նրանք տեղեկացնում են, թե չեն ստորագրելու համատեղ հայտարարությունը։. «Հայտնում ենք, որ նշյալ հայտարարությամբ տեղ գտած փոփոխությունները դրական են, բայց միևնույն ժամանակ կան բազմաթիվ հարցեր, որոնք մնում են չլուծված»։
Հայտարարության ստորագրման արարողությանը ներկա էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ընդդիմությունից՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Կողմերը շնորհավորեցին միմյանց և կատարվածը գնահատեցին որպես «աննախադեպ իրադարձություն»։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ հիմա կարևոր է հասնել մի համաձայնության, որը բերում է նաև միջազգային հանրության աջակցությունը. Լևոն Զուրաբյան
- «4+4+4» ձևաչափով կողմերի միջև կոնսենսուսի ճակատագիրը կվճռվի այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին