Երևանում հղի կանանց և մանուկներին նվիրված փառատոն կանցկացվի
Հուլիսի 18-19-ին Երևանում կանցկացվի հղի կանանց և մանուկներին նվիրված «Կոալա» փառատոնը՝ «Առողջ հղիություն, երջանիկ մանկություն» կարգախոսով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Կոալա» փառատոնի հեղինակ. «Ինդիգո» մանկական ակումբի հիմնադիր Իրինա Փահլևանյանը:
«Փառատոնը նվիրված է հղի կանանց և մանուկների առողջության պահպանմանը, ինչպես նաև նորաթուխ ընտանիքներին աջակցելուն: Ուրախ ենք որ մեզ միացան տարբեր կազմակերպություններ և շատ արագ արձահանք ստացավ փառատոնը»,-նշեց հեղինակը:
Նա տեղեկացրեց, որ փառատոնին կամավոր կերպով նեղ մասնագետներ, բժիշկներ կմասնակցեն, ովքեր իրենց խորհրդով, անհատական զրույցներով, վարպետության դասերով կօգնեն ծնողներին՝ առողջ մանուկներ լույս աշխարհ բերելու և մեծացնելու համար:
Փառատոնի աջակիցներից է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանն էլ նշեց, որ այս փառատոնը այլընտրանքային տեղեկատվության աղբյուր է հայ մայրիկների համար. «Սա բացառիկ հնարավորություն է, որ մայրիկներն այցելեն, խոսեն բժիշկների հետ՝ երեխաների խնամքի և սնուցման թեմաներով, ծանոթանալ երեխաների թերաճության և գերաճության խնդիրներին, որոնք մեր երկրում ի հայտ են եկել ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններից, այլ նաև կերակրման ոչ ճիշտ եղանակներից»:
Փառատոնը կանցկացվի Հայաստանի նկարիչների միությունում, մուտքն ազատ է: