Կանադայում օրհներգը հնարավոր է փոխվի՝ հանուն գենդերային հավասարության
Կանադայի խորհրդարանի ստորին պալատն այսօր կողմ է քվեարկել ազգային օրհներգի տեքստում փոփոխությանը, որով պետք է ապահովվի գենդերային հավասարությունը: Այդ մասին հայտնել է Fox News-ը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այսպիսով, 225 կողմ, 74 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունված որոշման համաձայն՝ «Հայրենասերի սերը քո բոլոր որդիների սրտերում Է» բառերը կփոխարինվի «Հայրենասերի սերը մեր բոլորի սրտերում Է» բառերով:
Փոփոխությունները դեռ պետք է արժանանան խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի հավանությանը: