Դիլիջանում կարտադրվեն կոսմետիկական միջոցներ, օծանելիք և օճառ
Գործադիրը հաստատել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական տարածքներում, բացառությամբ «Դիլիջան» ազգային պարկի տարածքի, քիմիական արդյունաբերության բնագավառում թույլատրելի գործունեության տեսակների ցանկը: Մասնավորապես, ցանկում ընդգրկվել են քիմիական ոլորտի գործունեության տեսակները:
Օճառի արտադրության մեջ բացակայում է վտանգավոր նյութերի և թափոնների առկայությունը, իսկ արտադրական գործընթացն իրականացվում է փակ ցիկլով, որի արդյունքում թափոններ չեն առաջանում:
Օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրությունը կազմում է դեղագործական արդյունաբերության բաղկացուցիչ մաս, որտեղ բացակայում են վտանգավոր լուծիչները, իսկ արտադրանքը թողարկվում է ջրային հիմքի վրա, որն ինքնին անվտանգ է:
Նշված գործունեության տեսակների թույլտվությունը հնարավորություն կտա մի կողմից բացառելու Դիլիջան համայնքի վարչական տարածքներում քիմիական արդյունաբերության այն գործունեության տեսակները, որոնք կարող են վտանգել հանրության համար առավել բարենպաստ շրջակա միջավայր ստեղծելու գործընթացին, իսկ մյուս կողմից թույլատրվող գործունեության տեսակների միջոցով` ստեղծել աշխատատեղեր համայնքի բնակիչների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան