Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը՝ մեկ շաբաթից
Հայկական ծագումով ռուսաստանցի գրող Մարինե Աբգարյանի նոր «Զուլալի» գիրքը մեկ շաբաթից արդեն կհայտնվի գրախանութներում: Նաև բանակցություններ են ընթանում գրողի հայտնի «Մանյունյա» վեպի հիման վրա սերիալի նկարահանումների ուղղությամբ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
««Զուլալի» գրքում երկու վեպ է և պատմվածքներ: Վեպը, որի անունով նաև գիրքն է կոչվում, ինչ-որ մոգական ռեալիզմ է: Ինձ թվում է, չնայած անհարմար է նման բաներ ասելը, բայց այն մի քիչ Ֆոլքներ է, մի քիչ Մարկես: Այդ գրողներին ես շատ եմ սիրում»,- ասել է Ն.Աբգարյանը:
«Զուլալի» վեպը, գրողի խոսքով, մի ընտանիք պատմության է: Գլխավոր հերոսն է մի տղա, ով ապրում է երկու կնոջ հետ, նրանցից մեկի անուն Զուլալի է:
«Գործողությունները տեղի են ունենում պայմանական Հայաստանում, քանի որ կենցաղն ու կերպարները հայկական են, բայց պատմությունը՝ համամարդկային: Գրքում կա մեկ այլ վեպ: Այն հայկական պատմություն է, ժամանակակից, արդիական, դատարկվող հակական գյուղերի մասին է, որտեղից տղամարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու, մնում են ծերերը, կանայք և երեխաները»,- պատմել է Աբգարյանը:
Գրքի նկարազարդումների հեղինակն է Նարինե քույրը՝ Սոնա Աբգարյանը:
Ն. Աբգարյանն այժմ «Մարս մեդիա»-ի հետ աշխատում է մի ֆիլմի վրա, կոմեդիա, որը ներկայացնելու է ռուս-հայկական պատմություն: Ռեժիսորի անունը չի նշել, քանի որ դեռ պայմանագիր կնքված չէ: Սեպտեմբերին նախատեսվում է սկսել ֆիլմի նկարահանումները, որոնք լինելու են Մոսկվայում, Դիլիջանում և Երևանում:
Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։
2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։
2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր վեպը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան