ՀՔԾ պետի հարազատներին հեռացրել են աշխատանքից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել որ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դուստրն ու փեսան ազատվել են աշխատանքից․ Հասմիկ Շահինյանն ազատվել է ՊԵԿ-ի հետաքննության բաժնի պետի պաշտոնից: ՊԵԿ-ի կայքում նրա վերաբերյալ տվյալներն արդեն հանված են:
Աշխատանքից ազատման լուրը ճշտելու համար թերթը դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության բաժին, որտեղից պատասխանել են, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Հասմիկ Շահինյանը հունիսի 6-ին նշանակվել է ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետի տեղակալ:
Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի փեսային, ապա Նոր Նորքի քննչականի պետ Արամ Հարությունյանը մոտ մեկ շաբաթ առաջ է ազատվել աշխատանքից: Թերթի աղբյուրներն ասում են, թե ՀՔԾ պետի փեսան պատրաստվում է արտագաղթել Մոսկվա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա