Աշխատանքը հեշտ չէր, բայց արդյունքն անգնահատելի է. Դավիթ Հարությունյան
Եթե մենք գնում ենք խորհրդարանական կառավարման ձևի, պետք է սովորենք միասին աշխատել, քանի որ խորհդաանական կառավարման ձևը ենթադրում է շատ ակտիվ համատեղ աշխատանք,- այսօր համատեղ հայտարարության ստորագրումից առաջ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նկատեց, որ աշխատանքը հեշտ չի եղել և հիշեց, որ «4+4+4» ձևաչափի շրջանակներում ձախողման հնարավորությունը մեծ է եղել, բայց, նրա խոսքով, կողմերը կամք գտան հաղթահարելու, առաջ գնալու։
«Դա հենց այն էր, ինչ կոչվում էր կոնսենսուս, փոխհամաձայնություն, երբ յուրաքանչյուր կողմը չի ստանում այն ամենը, ինչ ենթադրում էր և գնում է որոշակի զիջումների ու ստանում որոշակի խնդիրների լուծում։ Սա անգնահատելի փորձ էր։ Հուսամ, որ Հայաստանի ապագան միշտ ենթադրելու է քաղաքական ուժերի՝ անկախ նրանից կլինեն իշխանական, թե ընդդիմադիր, համատեղ աշխատանք», -հայտարարեց Հարությունյանը՝ շնորհավորելով ներկաներին։
Հարակից հրապարակումներ`
- Պատմական իրադարձություն էր. Զուրաբյանը՝ համատեղ հայտարարության մասին
- Կոնսենսուսը կայացավ, համատեղ հայտարարությունը ստորագրվեց
- Մեզ հիմա կարևոր է հասնել մի համաձայնության, որը բերում է նաև միջազգային հանրության աջակցությունը. Լևոն Զուրաբյան
- «4+4+4» ձևաչափով կողմերի միջև կոնսենսուսի ճակատագիրը կվճռվի այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան