Զախարովայի հայտարարությունը սխալ էր ու քաղաքականապես վտանգավոր. Սամվել Ֆարմանյան
«ՌԴ որևէ պաշտոնյայի պարտականությունների և լիազորությունների մեջ չի մտնում քննարկման առարկա դարձնել այլ ժողովուրդների ազգային հերոսների արժևորումն ու նրանց արձանները կանգնեցնելը»-«Ուրվագիծ» հաղորդման տաղավարում անդրադառնալով Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման կապակցությամբ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարությանը՝ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նա Զախարովային համարել է անիրազեկ, իսկ նրա հայտարարությունը բնորոշել է՝ որպես սխալ ու քաղաքականապես վտանգավոր:
Ֆարմանյանը խոսել է նաև ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային նոր օրենսգրքի մասին: Նրա կարծիքով՝ ավելի ճիշտ կլիներ, եթե կառավարությունը բյուջեի մուտքերն ավելացնելու համար կարևորեր այնպիսի բիզնես միջավայրի ստեղծումը, որը կներգրավեր նոր ներդրումներ, և չգնար ստեղծված իրավիճակում հարկային բեռը ավելացնելու ճանապարհով:
Ֆարմանյանը չի կարծում, որ մենաշնորհները բացահայտելու համար Հայաստանի կառավարությանը ամիսներ են պետք. «Այդտեղ գտնել-չգտնելու հարց չկա, եթե դուրս գան՝ քաղաքում բոլորը մատնացույց կանեն», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն Նժդեհի մասին նյութեր է ուղարկելու ռուս գործընկերներին
- «Նժդեհն» անհանգստացնում է իսրայելցի վետերաններին
- Մարիա Զախարովայի՝ Նժդեհի արձանի մասին անդրադարձին հետևել է ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը
- Երբ ոչ Պետրոսը, ոչ էլ մանավանդ Նժդեհը մեղավոր չեն այս անհաջողության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան